Վերադառնալ
Պրոդուկտներ

Նոր համագործակցություն Фора-Банк-ի հետ

Ակնթարթային փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան՝ առանց միջնորդավճարի, և հակառակը:

29.12.2021
Նոր համագործակցություն Фора-Банк-ի հետ

Տոներին ընդառաջ փոխանցեք գումար Ձեր հարազատներին և ընկերներին Ռուսաստանից Հայաստան՝ անվճար՝ 0% միջնորդավճարով, և հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից ՌուսաստանФора-Банк-ի Фора-Онлайн հավելվածով:

Փոխանցումները կարող եք կատարել օրվա ցանկացած ժամի, շաբաթվա ցանկացած օր, նույնիսկ տոն օրերին և գիշերային ժամերին՝ իմանալով միայն գումարը ստացողի այն հեռախոսահամարը, որը կապված է նրա Evoca հաշվի հետ։ 

  • Ռուսաստանից Հայաստան փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է Фора-Онлайн հավելվածում բացել ПлатежиОплата услугПереводы МИГ в АрмениюПереводы МИГ Evocabank, այնուհետև գրել գումարը ստացողի հեռախոսահամարը, գումարի չափը ու սեղմել վճարել:
    Գումարը Ձեր Evoca հաշվին կնստի ակնթարթորեն: 
  • Հայաստանից Ռուսաստան փոխանցման համար Ձեզ անհրաժեշտ է EvocaTOUCH հավելվածում բացել Արտասահման բաժինը, սեղմել Ստեղծել և ընտրել Фора-Банк, ապա նշել գումարի չափը և գումարը ստացողի այն հեռախոսահամարը, որը կապված է նրա Фора-Банк-ի հաշվեհամարի կամ բանկային քարտի հետ, ու կատարել փոխանցումը:
    Հայաստանից Ռուսաստան փոխանցման միջնորդավճարը կազմում է 1% (100 - 3,000 RUB): Օրական առավելագույն փոխանցման գումարը 150,000 ռուբլի է: Փոխանցումներն իրականացվում են ռուբլիով:  

 

Առաջարկը գործում է մինչև 2022թ. մայիսի 31-ը:

Evocabank-ը պարբերաբար բարելավում է իր ծառայությունները՝ առաջարկելով ֆինանսական ծառայություններ ստանալու առավել հարմարավետ պայմաններ: