Օվերդրաֆտ՝ հիփոթեքային վարկառուներին
Ունե՞ս հիփոթեքային վարկ Evoca-ում. ստացիր օվերդրաֆտ քո Evoca քարտին` տոնական նվերների ու գնումների համար:
20.12.2021Որպես մեր հիփոթեքային գործընկեր` Evocabank-ն առաջարկում է մինչև 36 ամիս մարման ժամկետով վարկային սահմանաչափի`օվերդրաֆտի հնարավորություն:
Օվերդրաֆտը տրամադրվում է բոլոր այն վարկառուներին, ում վարկի վերջնաժամկետին դեռ կա 3 տարի, իսկ վարկային պայմանագիրը կնքվել է մինչև 2022թ. հունվարի 1-ը: Ինչպես նաև՝ վարկառուի վարկի ժամկետանց օրերի քանակը սպասարկման ամբողջ ընթացքում չպետք է գերազանցի 10 օրը:
Օվերդրաֆտը տրամադրվում է ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով:
Տարեկան անվանական տոկոսադրույքը* կազմում է՝
ՀՀ դրամ |
18% |
ԱՄՆ դոլար |
16% |
Ամսական անհրաժեշտ է մարել նախորդ ամսվա ընթացքում օգտագործված գումարի 5%-ը (նվազագույնը` 5,000 ՀՀ դրամ), ինչպես նաև՝ կուտակված տոկոսագումարները:
Օվերդրաֆտը տրամադրվում է միայն Evoca քարտերի միջոցով:
Օվերդրաֆտից օգտվելու համար անհրաժեշտ է մոտենալ այն մասնաճյուղ, որտեղ ստացել ես քո հիփոթեքային վարկը**:
Առաջարկն ուժի մեջ է մինչև 2022թ. սեպտեմբերի 1-ը:
*Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 17.24-19.58%:
**Օվերդրաֆտի տրամադրման վերջնական որոշումը կկայացվի վարկառուի` Բանկ այցելելուց հետո: