Evoca լիզինգ
Այժմ քո բիզնեսը կարող է ստանալ լիզինգային ֆինանսավորում Evoca-ում:
16.08.2022Evocabank-ը, ընդլայնելով առաջարկվող պրոդուկտների տեսականին ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, առաջարկում է ՀՀ և օտարերկրյա` առաջնային և երկրորդային շուկաներից նոր և օգտագործված սարքավորումների, ժամանակակից տեխնիկայի և տրանսպորտային միջոցների լիզինգային ֆինանսավորում:
Լիզինգի առարկա կարող են հանդիսանալ`
- արտադրական սարքավորումներ/հոսքագծեր
- բժշկական սարքավորումներ
- շինարարական տեխնիկա
- արևային կայաններ և ջրատաքացուցիչներ
- ավտոմեքենաներ
Ի՞նչ է լիզինգը
Լիզինգը լիզինգային պայմանագրով գույքի ձեռքբերումն է նախատեսված որոշակի վճարի դիմաց` սահմանված պայմաններով և ժամկետով: Ֆինանսական լիզինգի պարագայում Բանկը ձեռք է բերում Լիզինգառուի կողմից ընտրված լիզինգի առարկան` վերջինիս այն հանձնելով վարձակալման` որոշակի հաստատված ժամկետով։ Վարձակալման ընթացքում Լիզինգառուն պարտավորվում է վճարել վարձավճար։ Վարձակալման ժամկետի ավարտին Լիզինգառուի ցանկությամբ լիզինգի առարկան կարող է սեփականության իրավունքով հանձնվել Լիզինգառուին:
Որո՞նք են լիզինգի առավելությունները
- առանց գրավի առկայության
- առանց նոտարական/կադաստրային ծախսերի
- ԱԱՀ-ի հաշվանցումներ և ծախսագրումներ
- լիզինգի առարկայի ձեռքբերում արտերկրից` գնման գործընթացին առանց հաճախորդի մասնակցության
- էքսպերտային գնահատում և խորհրդատվություն լիզինգային նախագծի վերաբերյալ
Լիզինգային ֆինանսավորման մարման ժամկետը 6-72 ամիս է` կախված ձեռքբերվող լիզինգի առարկայից:
Տարեկան տոկոսադրույքը կազմում է`
- ՀՀ դրամ՝ սկսած 10.5%-ից
- ԱՄՆ դոլար՝ սկսած 8%-ից
- Եվրո՝ սկսած 6%-ից
Լիզինգի տրամադրման վերջնական պայմանները, մարման ժամկետը և տոկոսադրույքը կախված են լիզինգի առարկայի տեսակից, մատակարարից, բիզնեսի առանձնահատկություններից և այլ ռիսկերից:
Լիզինգային ֆինանսավորման մանրամասներին ծանոթացեք այստեղ:
*Տարեկան փաստացի տոկոսադրույք`
ՀՀ դրամ՝ 11.28-17.48%
ԱՄՆ դոլար՝ 8.54-14.57%
Եվրո՝ 6.39-12.31%