MoneyTun՝ նոր արագ դրամական փոխանցումների համակարգ Evoca-ում
Պատկերացնո՞ւմ ես Evoca-ում արդեն կարող ես գումար փոխանցել Ամերիկայից Հայաստան կամ հակառակ ուղղությամբ ընդամենը 5 րոպեում։
06.11.2024MoneyTun արագ դրամական փոխանցումների համակարգով Ամերիկայից Հայաստան կամ հակառակ ուղղությամբ գումար փոխանցելը երբեք այսքան հեշտ ու արագ չի եղել՝ ընդամենը 5-10 րոպե։ Մինչ դու Բանկում կատարում ես փոխանցման թղթաբանությունը, օվկիանոսից այն կողմ քո ընկերը միանգամից ստանում է գումարը։
Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և տրամադրել ստացողի տվյալները՝ երկիր, քաղաք, անուն ազգանուն, հեռախոսահամար:
MoneyTun համակարգով փոխանցումներ կարող ես կատարել Evocabank-ի ցանկացած մասնաճյուղում հետևյալ արժույթներով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և ՌԴ ռուբլի։
Բանկի մասնաճյուղերի հասցեները և աշխատանքային ժամերը կգտնես այստեղ։
Մեզ հետ քո ցանկացած ֆինանսական գործարք ավելի հեշտ է, հարմար ու ակնթարթային։
MoneyTun-ի մասին
MoneyTun-ը գործում է 2007 թվականից: Կազմակերպության նպատակը Ամերիկայի և Հայաստանի միջև ապահով ու պաշտպանված գործարքների ապահովումն է՝ հիմնված տասնամյակների փորձի վրա: Դրամական փոխանցումները կազմում են MoneyTun-ի կողմից մատուցվող ծառայությունների զգալի մասը: Կազմակերպության առաքելությունն է կայուն դիրք զբաղեցնել դրամական փոխանցումների շուկայում՝ հաճախորդների համար ապահովելով մատուցվող ծառայությունների հարմարավետությունն ու մատչելիությունը: Moneytun-ը շարունակաբար ձգտելու է դրամական փոխանցումների շուկայում ներդնել միջազգային լավագույն փորձը՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիական նորարարությունները։
Կայք՝ moneytun.am