Ավանդի ավելի լավ պայմաններ Evocabank-ում
Evocabank-ում այսուհետ կարելի է ներդնել ավանդ էլ ավելի հարմար պայմաններով:
20.02.2020Ներդնելով ավանդ Evocabank-ում` կարելի է ստանալ մինչև 10.75% եկամուտ ՀՀ դրամով ավանդների դեպքում և մինչև 5.75%՝ ԱՄՆ դոլարով ավանդ ներդնելու դեպքում։*
Ձեր ավանդը կարող է համալրվել՝ սկսած 200,000 դրամից կամ 500 ԱՄՆ դոլարից: Տվյալ դեպքում տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կնվազի 0.5%-ով, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում՝ 0.25%-ով՝ նախկին 0.5%-ի փոխարեն:
Ավանդ կարելի է ներդնել ինչպես Evocabank-ի Գլխամասում և մասնաճյուղերում, այնպես էլ օնլայն՝ EvocaTOUCH հավելվածով: Ի դեպ, հավելվածի միջոցով ներդրված ավանդներն ունեն ավելի լավ պայմաններ՝ դասական ավանդի տոկոսադրույք + 0.25%։
Evocabank-ը բարելավել է նաև ավանդի դադարեցման պայմանները:
Եթե ինչ-ինչ պատճառներով Ձեր գումարը անհրաժեշտ լինի Ձեզ մինչև ավանդային պայմանագրի ժամկետի ավարտը, Բանկը կիրականացնի ավանդի տոկոսագումարների վերահաշվարկ բարձր տոկոսադրույքներով՝
- Ավանդը մինչև 365 օր պահելու դեպքում՝
- 0.5%` ՀՀ դրամի,
- 0.1%՝ ԱՄՆ դոլար կամ այլ արտարժույթի դեպքում։
- Ավանդը 366 – 1,095 օր պահելու դեպքում՝
- 8.75%՝ ՀՀ դրամի,
- 4.25%՝ ԱՄՆ դոլարի,
- 2.25%՝ Եվրոյի,
- 5%` ռուբլիի դեպքում։
Ավանդային պայմանագիր կնքելիս և ավանդային պայմանագրի գործողության ընթացքում այլ վճարներ և սպասարկման միջնորդավճարներ չեն գանձվում:
Evocabank-ը, որպես նորարար և ժամանակակից բանկ, մշտապես բարելավում է իր ծառայությունները՝ մատուցելով միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ծառայություններ:
Evocabank-ում ներդրված ավանդները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։
* Վճարվող տոկոսագումարները ենթակա են հարկման՝ 10%-ի չափով:
Այլ նորություններ
- Հիփոթեքային վարկ՝ ավելի ցածր տոկոսադրույքով 24.10.2024
- Վճարիր Evoca Mastercard-ով և ստացիր 30% զեղչ Glovo-ում 14.10.2024
- Առաջարկ Evoca Visa բոլոր քարտապաններին 11.10.2024