Հիփոթեք` 10% կանխավճարով և առանց լրացուցիչ գույքի գրավադրման
Evocabank-ը վերանայել է հիփոթեքային վարկերի պայմանները և սահմանել կանխավճարի ավելի ցածր տոկոս:
30.10.2018Այսուհետ Բնակարան երիտասարդներին և Ազգային հիփոթեքային ընկերության ծրագրերով վարկերը կտրամադրվեն 10% կանխավճարով՝ առանց լրացուցիչ գույքի գրավադրման:
Բնակարան երիտասարդներին ծրագրի համար 5 տարով բարձրացվել է ամուսինների գումարային տարիքի շեմը՝ սահմանվելով 70:
Տարեկան տոկոսադրույքը Բնակարան երիտասարդներին ծրագրով կազմում է՝
- 2.8%' մարզերում գույք ձեռքբերելու դեպքում,
- 4.8%՝ Երևանում բնակարան գնելու պարագայում:
Ազգային հիփոթեքային ընկերության ծրագրերով վարկերը տրամադրվում են՝
- 10.8%-ով՝ Երևանում անշարժ գույք գնելու կամ կառուցապատելու համար,
- 9.8%' մարզերում գույք ձեռք բերելու կամ կառուցապատելու դեպքում:
Երկու ծրագրերի համար սահմանված մարման առավելագույն ժամկետը 15 տարի է:
Նշենք նաև, որ Բանկի միջոցներով հիփոթեքային վարկերը տրամադրվում են 0% կանխավճարով՝ լրացուցիչ բնակելի անշարժ գույք գրավադրելու դեպքում: