Հիփոթեք 7.5% կանխավճարով և առանց լրացուցիչ գույքի գրավադրման
Evocabank-ում այսուհետ կարելի է ստանալ հիփոթեքային վարկ ավելի ցածր կանխավճարով:
10.04.2019Evocabank-ում բարելավվել են հիփոթեքային վարկավորման պայմանները: Այսուհետ բնակարան երիտասարդներին ծրագրով հիփոթեքային վարկերը կտրամադրվեն՝ սկսած 7.5% կանխավճարով՝ առանց լրացուցիչ գույքի գրավադրման:
Ծրագրի շրջանակներում ամուսինների գումարային տարիքը չի կարող գերազանցել 70-ը, իսկ ամուսիններից յուրաքանչյուրի տարիքն արդեն կարող է գերազանցել անգամ 35-ը:
Բնակարան երիտասարդներին ծրագրով վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 6.8%, որից՝
- Երևանում սուբսիդավորվում է 2%-ը և կազմում 4.8%
- Մարզերում՝ 4%-ը և կազմում 2.8%
Վարկի մարման առավելագույն ժամկետը 15 տարի է:
Ինչպես նշում է Evocabank-ի մանրածախ գործառնությունների Վարչության պետ Սերգեյ Գասպարյանը. «Համոզված ենք՝ այս բարելավումը մեծ դրական արձագանք կունենա: Այն հնարավորություն կտա բազմաթիվ ընտանիքների ներգրավվելու ծրագրին ու ձեռք բերելու բնակարան հարմար պայմաններով: Նշեմ նաև, որ Բանկի սեփական միջոցներով հիփոթեքային վարկերը տրամադրվում են 0% կանխավճարով՝ լրացուցիչ բնակելի անշարժ գույք գրավադրելու դեպքում»:
Բնակարան երիտասարդներին ծրագրով վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը մինչև սուբսիդավորումը կազմում է 7.2%` 6.8% անվանական տոկոսադրույքի դեպքում: