Այոոոո ՜, այդ օրը եկավ. վերջապես քո սիրելի Evoca-ն ներկայացրեց իր նոր՝ EvocaTOUCH հավելվածը` ժամանակակից, նորագույն թվային լուծումներով ու անսահմանափակ հնարավորություններով։
Գիտեինք, որ սպասում էիր:
Մեր նոր հավելվածը 24/7 հասանելի է աշխարհի ցանկացած կետից, ցանկացած ժամի` պարզ, արագ ու ապահով։
EvocaTOUCH-ը պարզապես բանկային հավելված չէ, վստահ ենք՝ այն քեզ համար դառնալու է ապրելակերպ։
Ի՞նչ առավելություններ ունի նոր EvocaTOUCH-ը՝
- Նոր հավելվածը նման է սոցիալական ցանցերի feed-ին՝ ամենակարևոր և հաճախ օգտագործվող ֆունկցիաներն անմիջապես առաջին էջում են` քարտեր, հաշիվներ, վարկեր, ավանդներ,
- կարող ես ստեղծել և պահպանել Ձևանմուշներ,
- կարող ես իրականացնել մի շարք բանկային գործընթացներ ընդամենը մեկ ակնթարթում,
- Story բաժնում կարող ես ծանոթանալ Բանկի նորություններին ու ամենաակտուալ պրոդուկտներին,
- հավելվածն ունի գունային 2 ինտերֆեյս` բաց և մուգ, որը կարող ես փոխել Կարգավորումներ բաժնից,
- դե իսկ մյուս բոլոր բանկային գործարքները հասանելի են ավելի նոր, թարմացված, պարզ ու արագ տարբերակով՝ խնայելով քո համար ամենակարևոր ռեսուրսը՝ ժամանակը,
- այլ հետաքրքիր ու կարևոր գործիքների և նորարարությունների մասին կիմանաս շատ շուտով․․․
Նոր EvocaTOUCH-ով հնարավոր է ՄԵԿ ԱԿՆԹԱՐԹՈՒՄ
Սիրով սպասում ենք քեզ մեր նոր թվային աշխարհում՝ EvocaTOUCH 2 հավելվածում։