Վերադառնալ
Պրոդուկտներ

Նոր online վարկ Retail Group Armenia-ի հետ

ZARA, Massimo Dutti, Charles&Keith, LaSenza, Top Shop, GAP, Stradivarius, Miss Selfridge և այլ բրենդային խանութներում գնումներ կատարել՝ վճարելով մաս-մաս

18.12.2018
Նոր online վարկ Retail Group Armenia-ի հետ

Տոներին ընդառաջ Evocabank-ը Retail Group Armenia ընկերության հետ համատեղ ներկայացնում է նոր վարկային Shopping Card՝ սիրված բրենդային խանութներում գնումներ կատարելու համար:

Վարկին հնարավոր է դիմել օնլայն՝ EvocaTOUCH հավելվածով: Վարկը տրամադրվում է 100,000-500,000 ՀՀ դրամի չափով, մինչև 24 ամիս մարման ժամկետով, 17% անվանական տոկոսադրույքով (տարեկան փաստացի տոկոսադրույք` 18.4%):

Վարկի հաստատումը ստացվում է հաշված րոպեների ընթացքում՝ sms հաղորդագրության տեսքով:

Վարկը հաստատվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ է մոտենալ ZARA խանութ-սրահներից ցանկացած մեկի դրամարկղ, որտեղ նույն պահին Ձեզ կտրամադրվումի նորաձև քարտը՝ վարկի գումարով: Այն կարելի է տեղում օգտագործել:

Քարտով կարելի է գնումներ կատարել Retail Group Armenia-ի շուրջ 40 խանութ-սրահներում, որտեղ կարելի է գտնել կանանց, տղամարդկանց և երեխաների համար նախատեսված ամենանորաձև հագուստ, աքսեսուարներ, տան դեկորի պարագաներ և հետաքրքիր նվերներ: Իսկ եթե չեք կողմնորոշվում՝ ինչ նվեր գնել, լավագույն տարբերակը Evocabank-ի և Retail Group Armenia-յի համատեղ նվեր-քարտերն են: Նվեր քարտերով ևս կարելի է գնումներ կատարել Retail Group Armenia-ի բոլոր խանութ-սրահներում: