Պրոդուկտներ

Նոր օվերդրաֆտ՝ EvocaHOME

Մեզ հետ երազանքների բնակարան ունենալն այլևս երազանք չէ։

03.07.2024
Նոր օվերդրաֆտ՝ EvocaHOME

Բոլորս էլ ցանկանում ենք ունենալ ամենաթրենդային ոճով վերանորոգված կամ կահավորված բնակարանը։ Բայց շատերս չգիտենք ինչի՞ց, որտեղի՞ց կամ ինչպե՞ս սկսել։

Evocabank-ը պատրաստ է A-Z իրականացնել երազանքի բնակարան ունենալու քո ցանկությունը։

Բանկն առաջին անգամ Հայաստանում առաջարկում է նոր օվերդրաֆտ՝ նախատեսված բնակարանի վերանորոգման կամ կահավորման համար։

EvocaHOME օվերդրաֆտը ձեռք բերելու համար ընդամենը պետք է ունենալ առնվազն 1 տարի գործող հիփոթեքային վարկ ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայից։

Գիտե՞ս ամենակարևորի մասին:

Օվերդրաֆտը տրամադրվում է առանց՝

  • Երաշխավորի
  • Գրավի

EvocaHOME-ի հետ դու նաև կստանաս հավելյալ զեղչեր և հատուկ առաջարկներ մեր գործընկեր խանութ-սրահներում:

Դե ինչ, շտապիր առաջինը ձեռք բերել շուկայում իր տեսակով առաջին պրոդուկտը՝ EvocaHOME օվերդրաֆտը։