Վերադառնալ
Պրոդուկտներ

Shopping-ի նոր հնարավորություններ բոլորին

Evocabank-ն առաջարկում է շոփինգի նոր պայմաններ:

22.10.2018
Shopping-ի նոր հնարավորություններ բոլորին

Մենք վերանայել ենք Evoca Shopping Card-ի պայմանները՝ դարձնելով քարտն ավելի հասանելի և մատչելի բոլորի համար:

Shopping Card-ը նորաձև դիզայնով միջազգային Visa քարտ է՝ նախատեսված Հայաստանում և արտերկրում online գնումներ և վճարումներ կատարելու համար: Քարտը հնարավորություն է տալիս ստանալու 300,000-3,000,000 ՀՀ դրամի վերականգնվող վարկային գիծ մինչև 36 ամիս մարման ժամկետով:

Մեր հաճախորդների առաջարկով, գալիք մեծ զեղչերին (Black Friday` նոյեմբերի 23 և Ամանոր) ընդառաջ` մենք կտրուկ իջեցրել ենք Shopping Card-ով տրամադրվող վարկային գծի տոկոսադրույքը՝ սահմանելով՝

  • 13% ՀՀ դրամ` նախկին 18%-ի փոխարեն,
  • 11% ԱՄՆ դոլար` նախկին 16%-ի փոխարեն,
  • 11% Եվրո` նախկին 16%-ի փոխարեն:

Ի դեպ՝ կատարելով անխանխիկ գնումներ Evocabank-ի քարտերով՝ կստանաք զեղչեր հայաստանյան առաջատար առևտրի սրահներում, սրճարաններում և այլ ժամանցի վայրերում:

Evoca Shopping Card կարող եք ստանալ առանց բանկ այցելելու: Անհրաժեշտ է ընդամենն անվճար ներբեռնել EvocaTOUCH հավելվածը և դիմել Evoca Shopping Card-ի անմիջապես հավելվածից: Քարտը վերցնելու համար ևս կարիք չկա բանկ այցելելու. մեր հաճախորդները կարող են անվճար առաքմամբ Երևանի ցանկացած կետում ստանալ իրենց քարտերը: Քարտի տրամադրման և սպասարկման մանրամասները կարող եք գտնել այստեղ:

Evocabank-ը նոյեմբերի 10-ին Armenia Marriott Hotel-ում կայանալիք Online Shopping Fest 2018-ի գլխավոր գործընկերն է: Fest-ի ընթացքում մասնակիցները կտեղեկանան՝ ինչպես գնել օնլայն, ինչ գնել և որտեղից, ինչպես նաև կգտնեն շոփինգի մասին բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները։