UnionPay քարտեր` Evocabank-ից
Այսուհետ Evocabank-ը տրամադրում է UnionPay համակարգի Gold և Business քարտեր։
30.08.2024Evocabank-ն առաջարկում է երկու տեսակի UnionPay քարտ
- UnionPay Gold՝ ֆիզիկական անձանց համար,
- UnionPay Business Platinum՝ իրավաբանական անձանց համար:
Ավելին, Evoca POS-տերմինալներն արդեն ընդունում են աշխարհի ցանկացած երկրում թողարկված UnionPay քարտերով վճարումներ, իսկ մեր բանկոմատներով հասանելի է UnionPay քարտերով գումարի կանխիկացումը:
UnionPay-ը խոշոր վճարային համակարգ է
UnionPay-ը չինական վճարային համակարգ է։ UPI-ն ամբողջ աշխարհում թողարկված քարտերի քանակով առաջինն է՝ 4 միլիարդից ավել: Քարտերը գործում են ավելի քան 183 երկրներում, ներառյալ` ԱՄՆ, Եվրոպա, Միացյալ Թագավորություն, Կանադա, Ավստրալիա, Չինաստան: Աշխարհում 240,000,000 մարդ օգտագործում է UnionPay քարտ, իսկ ընկերությունը համագործակցում է ավելի քան 2,600 միջազգային ֆինանսական ընկերությունների հետ։ Այժմ նաև՝ Evocabank-ի։
Քարտերը պատվիրելու երեք տարբերակ կա
UnionPay Gold քարտերը կարելի է պատվիրել`
- EvocaTOUCH հավելվածով` անվճար առաքմամբ,
- evoca.am կայքով` անվճար առաքմամբ,
- Չմոռանանք մեր ավանդական տարբերակի մասին․ քարտերը կարելի է նաև ձեռք բերել՝ մոտենալով Բանկի ցանկացած մասնաճյուղ։
Մինչև դեկտեմբերի 31-ը ձեռք բերելով UnionPay քարտ՝ կստանաս 50% զեղչ տարեկան սպասարկման համար։
Քարտերի սակագներին կարող ես ծանոթանալ այստեղ։