Պրոդուկտներ

Online վարկեր 5 րոպեում

Օնլայն վարկերը կտրամադրվեն ՀՀ դրամով, 14% տարեկան տոկոսադրույքով և կհաստատվեն 5 րոպեի ընթացքում՝ sms-ով, e-mail-ով կամ հավելվածի միջոցով:

15.11.2017
Online վարկեր 5 րոպեում

Mobile First ձևաչափով առաջնորդվող Evocabank-ը դեկտեմբերի 1-ից կգործարկի EvocaTouch հավելվածի միջոցով 24/7 ռեժիմում հաստատվող online վարկատեսակ:

Օնլայն վարկերը կտրամադրվեն ՀՀ դրամով, 14% տարեկան տոկոսադրույքով: Վարկի առավելագույն գումարը կկազմի 500,000 ՀՀ դրամ, իսկ առավելագույն ժամկետը՝ 12 ամիս:

Վարկը կհաստատվի online, ավտոմատ կերպով՝ առանց մարդու միջամտության: Հաճախորդը վարկի հաստատման մասին տեղեկացումը կստանա EvocaTouch հավելվածի միջոցով դիմումն ուղարկելուց հետո առավելագույնը 5 րոպեի ընթացքում:

Evocabank-ի քարտապանները վարկի գումարը կստանան անմիջապես իրենց քարտերին 24/7 ռեժիմում:

Evocabank-ի քարտապան չհանդիսացող անձիք վարկի գումարը կկարողանան ստանալ Evocabank-ի ցանկացած մասնաճյուղում աշխատանքային ժամերին, անմիջապես՝ վարկի հաստատումը ստանալու պահից անմիջապես հետո:

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը սկսած 24.77%-ից: