Վերադառնալ
Պրոդուկտներ

Ավելի քան 200 տեսակի վճարում EvocaTOUCH հավելվածով

EvocaTOUCH հավելվածը շարունակում է ավելացնել ֆունկցիոնալ հնարավորությունները:

15.10.2018
Ավելի քան 200 տեսակի վճարում EvocaTOUCH հավելվածով

Այսուհետ EvocaTOUCH հավելվածով հնարավոր է կատարել ավելի քան 200 տեսակի վճարում, որոնց թվում` առաքման ծառայությունների, ՃՈ, պետական վճարներ, ավտոկայանատեղի և ԱՊՊԱ վճարներ, սոցիալական ցանցերի վճարներ, ինչպես նաև համալրել էլեկտրոնային դրամապանակներ, առնցանց խաղերի և բուքմեքերների հաշիվներ:

Վճարումը կարող եք կատարել երկու եղանակով՝

եթե հանդիսանում եք Evocabank-ի հաճախորդ՝ Evocabank-ի քարտով կամ այլ բանկի քարտը կցելով EvocaTOUCH հավելվածին,
Քարտ կցելու համար անհրաժեշտ է՝

"Քարտեր" մենյուից "Կցել քարտ"` լրացնելով քարտի պահանջվող տվյալները:

եթե Evocabank-ի հաճախորդ չեք հանդիսանում՝ առանց քարտը կցելու՝ պարզապես մուտքագրելով քարտի տվյալները:
Այս դեպքում վճարում կատարելու համար անհրաժեշտ է EvocaTOUCH հավելվածից ընտրել անհրաժեշտ վճարումը և կատարել վճարումը` մուտքագրելով ցանկալի քարտի տվյալները՝

  1. EvocaTOUCH հավելվածից ընտրել անհրաժեշտ վճարումը
  2. Վճարումն ավելացնել զամբյուղ
  3. Հաստատել վճարումը
  4. Մուտքագրել ցանկալի քարտի տվյալները և կատարել վճարումը

 

 

Ձեր վճարումը կհաստատվի հաշված վայրկյանների ընթացքում: