Վերադառնալ
Պրոդուկտներ

Օվերդրաֆտ՝ սպառողական վարկառուներին

Ունե՞ս սպառողական վարկ Evoca-ում. ստացիր օվերդրաֆտ քո Evoca քարտին:

14.02.2022
Օվերդրաֆտ՝ սպառողական վարկառուներին

Որպես մեր Գործընկեր` Evocabank-ն առաջարկում է մինչև 36 ամիս մարման ժամկետով վարկային սահմանաչափի`օվերդրաֆտի հնարավորություն:

Օվերդրաֆտը տրամադրվում է բոլոր այն վարկառուներին, ում վարկի վերջնաժամկետին դեռ կա 3 տարի, իսկ վարկային պայմանագիրը կնքվել է մինչև 2022թ. հունվարի 1-ը: Ինչպես նաև՝ վարկառուի վարկի ժամկետանց օրերի քանակը սպասարկման ամբողջ ընթացքում չպետք է գերազանցի 10 օրը:

Օվերդրաֆտը տրամադրվում է ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով: 

Տարեկան անվանական տոկոսադրույքը* կազմում է՝

ՀՀ դրամ

18%

ԱՄՆ դոլար

16%

Ամսական անհրաժեշտ է մարել նախորդ ամսվա ընթացքում օգտագործված գումարի 5%-ը (նվազագույնը` 5,000 ՀՀ դրամ), ինչպես նաև՝ կուտակված տոկոսագումարները:  

Օվերդրաֆտը տրամադրվում է միայն Evoca քարտերի միջոցով:

Օվերդրաֆտից օգտվելու համար անհրաժեշտ է մոտենալ այն մասնաճյուղ, որտեղ ստացել ես քո սպառողական վարկը**:

Առաջարկն ուժի մեջ է մինչև 2022թ. սեպտեմբերի 1-ը:

 

*Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 17.24-19.58%:
**Օվերդրաֆտի տրամադրման վերջնական որոշումը կկայացվի վարկառուի` Բանկ այցելելուց հետո: