Նվերներ շահելու հնարավորություն Evoca քարտապանների համար
Evoca Mastercard քարտերով կատարիր ամենաշատ գնումները Glovo-ում և ստացիր հնարավորություն շահելու ամենալավ նվերները Ամանորին ընդառաջ։
11.12.2024Evoca քարտապա՜ն, Ամանորին ընդառաջ մենք քեզ առանց նվեր կթողնե՞նք։
Դեկտեմբերի 12-ից մինչև 2025թ-ի հունվարի 7-ը Glovo-ում Evoca Mastercard քարտերով ամենաշատ գնումներ կատարած օգտատերերը հնարավորություն կունենան ստանալու մի շարք նվերներ։
Արշավն իրականացվում է 3 փուլով՝
Առաջին փուլ (12.12.2024 – 19.12.2024)` երեք մրցանակային տեղ
Առաջին տեղի մրցանակ՝ iPhone 16
Երկրորդ տեղի մրցանակ՝ Apple Watch SE 2
Երրորդ տեղի մրցանակ՝ AirPods Pro 1st gen
Երկրորդ փուլ (20.12.2024 – 30.12.2024)` երկու մրցանակային տեղ
Առաջին տեղի մրցանակ՝ Sony PlayStation PS5 Slim 1TB
Երկրորդ տեղի մրցանակ՝ 500 EUR Glovo վաուչեր (Վաուչերի գործողության ժամկետ՝ 3 ամիս)
Ամփոփիչ փուլ (մինչև 07.01.2025)՝ մեկ մրցանակային տեղ
Գլխավոր մրցանակ՝ Ավտոեքենա Sena E400
Եզրափակիչ փուլում գլխավոր մրցանակակիրն ընտրվելու է դեկտեմբերի 12-ից մինչև հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում՝ Evoca Mastercard-ով Glovo-ում իրականացրած գնումների հանրագումարային արդյունքի հիման վրա։
Պայմաններ
- Արշավին կարող են մասնակցել բոլոր Evoca Mastercard քարտապանները, որոնք գնումներ կկատարեն Glovo-ում,
- Առաջարկը գործում է Glovo-ի ցանկացած կատեգորիայում Google Pay-ի կամ Apple Pay-ի միջոցով իրականացված վճարումների դեպքում,
- Մեկ գործարքի նվազագույն չափ՝ 3,000 ՀՀ դրամ,
- Արշավի շրջանակում մրցանակները տրամադրվում են առանց որևէ հարկային պարտավորության:
Արշավի ավարտ՝ 07.01.2025
Արշավի պայմաններին և ամփոփման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։