Վերադառնալ
Պրոդուկտներ

Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների ու կանխավճարների իջեցում

Evocabank-ը վերանայել է իր վարկավորման պայմանները և սկսած օգոստոսի 1-ից տրամադրելու է հիփոթեքային վարկեր ավելի մատչելի պայմաններով:

31.07.2018
Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների ու կանխավճարների իջեցում

Ազգային հիփոթեքային ընկերության հետ ծրագրի շրջանակներում տրամադրվող դրամային հիփոթեքային վարկերի դեպքում՝

  • Ձեռքբերում և կառուցապատում՝ 10.8%` նախկին 12%-ի փոխարեն
  • Վերանորոգում՝ 11.8%` նախկին 13%-ի փոխարեն


Բնակարան երիտասարդներին ծրագրի շրջանակներում տրամադրվող դրամային հիփոթեքային վարկերի դեպքում՝

  • 6.8%` նախկին 8%-ի փոխարեն, որից Երևանում սուբսիդավորվում է 2%-ը, մարզերում՝ 4%-ը


Բանկի սեփական միջոցներով տրամադրովող հիփոթեքային վարկերի դեպքում՝

  • Եվրոյով վարկեր՝ 7%-10%` նախկին 8%-10%-ի փոխարեն
  • Նվազագույն կանխավճար՝
    • Առաջնային շուկայից գնելու դեպքում՝ սկսած 10%-ից
    • Երկրորդային շուկայից գնելու դեպքում՝ սկսած 15%-ից
    • Լրացուցիչ անշարժ գույք գրավադրելու դեպքում՝ սկսած 0%-ից

Վարկավորման նոր պայմանները կգործեն միայն օգօստոսի 1-ից հետո ներկայացված վարկային հայտերի համար: