Պրոդուկտներ

SingleTouch օնլայն վարկ

Վարկերը հաստատվում են online, ավտոմատ կերպով՝ առանց մարդու միջամտության առավելագույնը 5 րոպեի ընթացքում:

05.12.2017
SingleTouch օնլայն վարկ

 

 

Evocabank-ը ներկայացնում է

 
օնլայն վարկատեսակը

 

SingleTouch օնլայն վարկը հասանելի է EvocaTouch հավելվածի միջոցով և հաստատվում է 24/7 ռեժիմում:

SingleTouch վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով, 14% տարեկան տոկոսադրույքով, 100,000-500,000 ՀՀ դրամ գումարով: Վարկերի մարման ժամկետը 3, 6, 9 կամ 12 ամիս է:

Վարկերը հաստատվում են online, ավտոմատ կերպով՝ առանց մարդու միջամտության: Հաճախորդը վարկի հաստատման մասին տեղեկացումը ստանում է EvocaTouch հավելվածի միջոցով դիմումն ուղարկելուց հետո առավելագույնը 5 րոպեի ընթացքում:

Evocabank-ի քարտապանները վարկի գումարը կստանան անմիջապես իրենց քարտերին, իսկ Evocabank-ի քարտապան չհանդիսացող անձիք՝ Evocabank-ի ցանկացած մասնաճյուղում աշխատանքային ժամերին, վարկի հաստատումը ստանալուց պահից անմիջապես հետո:

Վարկի մարումները կատարվելու են ամենամսյա՝ հավասարաչափ:

Վարկ ստանալու համար անհրաժեշտ է լինել պարտաճանաչ վարկառու և ունենալ դրական վարկային պատմություն: Գրանված աշխատող լինելը ցանկալի է, սակայն պարտադիր չէ:

SingleTouch վարկերը տրամադրվում են առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու, առանց բանկ այցելելու և հերթերում ժամանակ կորցնելու:

Վարկի փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 24.77%-ից: