Ավանդ Symphonic
Ուզում ես ստանալ բարձր եկամուտներ և աջակցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և մշակույթի զարգացմանը:
31.01.2022
Հունվարի 26-ին Dvin Music Hall-ում տեղի ունեցավ իտալական և արգենտինական երաժշտության երեկո, որի ընթացքում Evocabank-ը ներկայացրեց իր նոր պրոդուկտը՝ Ավանդ Symphonic, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ:
Ներդնելով Ավանդ Symphonic Evocabank-ում՝ դուք կստանաք 0.25%-ով ավելի բարձր եկամուտ, քան Evoca Դասական ավանդի դեպքում, որն էլ հենց կփոխանցվի նվագախմբին: Այսպիսով՝ դուք ձեր ներդրումը կունենաք մշակույթի զարգացման մեջ:
Միջոցառման հատուկ հյուրը միջազգային ճանաչում ունեցող իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին էր:
Evocabank-ը կարևորում է մշակույթի դերը և որպես նորարար ու երիտասարդական բանկ՝ մշտապես մասնակցում է նման հետաքրքիր նախագծերի:
Evocabank-ը 5-րդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում» Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։ Ինչպես նաև 2021թ. SME Banking Club բանկերի միջազգային ասոցիացիայի կողմից Բանկն ընդգրկվել է Հայաստանում լավագույն օնլայն բանկերի եռյակում։