Անսահմանափակ Lounge Key մուտք՝ նոր պայմաններով
Evoca Visa պրեմիում քարտապա՞ն ես։ Ուզո՞ւմ ես շարունակել վայելել Lounge Key-ի առավելությունները։ Ծանոթացիր նոր պայմաններին։
07.02.2025![Անսահմանափակ Lounge Key մուտք՝ նոր պայմաններով](/images-cache/news/1/17389374853499/780x585.png)
Նոր պայմանները վերաբերում են Evoca Visa Platinum և Evoca Visa Infinite քարտապաններին։
Մինչև 2025թ․ մարտի 3-ը բոլոր Evoca Visa պրեմիում քարտերի համար գործելու են անսահմանափակ անվճար մուտքի պայմանները, եթե նախորդ 12 ամսվա ընթացքում քարտապանը կատարել է առնվազն $400 կամ համարժեք արտարժույթի անկանխիկ վճարումներ։
Իսկ ինչպե՞ս են գործելու Lounge Key-ի նոր պայմանները
Անվճար այցելությունների քանակը չի փոխվում՝
- Evoca Visa Platinum՝ 1 անվճար այցելություն տարեկան
- Evoca Visa Infinite՝ 6 անվճար այցելություն տարեկան
2025 թվականի մարտի 4-ից սկսած՝ անսահմանափակ մուտքն ակտիվ կլինի, եթե վերջին 35 օրվա ընթացքում կատարել եք նվազագույնը $400 կամ համարժեք արտարժույթի անկանխիկ վճարումներ։
Օրինակ, թե ինչպես է աշխատելու նոր համակարգը
Եթե քարտապանը ցանկանում է օգտվել Lounge Key-ից 2025 թ. մարտի 5-ին․
Առաջին հերթին ստուգվում է, թե արդյո՞ք Evoca Visa պրեմիում քարտապանը սպառել է անվճար այցելությունների սահմանաչափը։
Եթե արդեն օգտագործել է նշված 1 կամ 6 անվճար այցելությունները, Lounge Key-ի մուտք ստանալու համար համակարգը կստուգի, թե վերջին 35 օրվա ընթացքում քարտապանը կատարե՞լ է $400 կամ համարժեք արտարժույթի անկանխիկ վճարումներ։ Եթե վճարումները համապատասխանում են պահանջվող չափանիշին, քարտապանը ստանում է Lounge Key-ի անվճար մուտք։
Ինչպե՞ս ստուգել Lounge Key-ի հասանելիությունը
- Visa Concierge chatbot-ի միջոցով
- Visa Airport Companion հավելվածի միջոցով