Վերադառնալ
Պրոդուկտներ

Ամենամեծ ակցիան Evoca Visa քարտապանների համար

Evoca Visa քարտապա՜ն, այսպիսի մասշտաբային ակցիա դժվար էլ գտնես։ Այս անգամ քեզ համար այնքան շատ զեղչեր ունենք:

26.08.2024
Ամենամեծ ակցիան Evoca Visa քարտապանների համար

Շտապիր խանութից սրճարան, սպայից մարզասրահ, պասիվ հանգստից էքստրիմի, որ հասցնես ամեն ինչից օգտվել․․․

Լաաաավ, չենք ձգձգում, սկսիր ծանոթանալ մեր զեղչերին։

Քեզ համար հատուկ խմբավորել ենք, որ արագ գտնես քո նախընտրածը։

1 Խանութ-սրահներ

Շոփինգի սիրահարներ, այս խումբը ձեզ համար ենք առանձնացրել։

Մինչև դեկտեմբերի 31-ը կատարիր գնումներ ստորև նշված խանութ-սրահներից, վճարիր քո Evoca Visa քարտով և ստացիր 10% զեղչ։

  • COLE HAAN (քարտեր՝ Evoca Visa Gold, Evoca Visa Infinite)
  • Jackand Jones (քարտեր՝ Evoca Visa Gold, Evoca Visa Infinite)Levi’s Visa Gold, Visa Infinite
  • Levi’s (քարտեր՝ Evoca Visa Gold, Evoca Visa Infinite)Levi’s Visa Gold, Visa Infinite
  • New Balance (քարտեր՝ Evoca Visa Gold, Evoca Visa Infinite)
  • Puma (քարտեր՝ Evoca Visa Gold, Evoca Visa Infinite)
  • Lee Wrangler (քարտեր՝ Evoca Visa Gold, Evoca Visa Infinite) 

2. Սրճարաններ

Քեզ համար բերել ենք նաև ֆենսի սրճարաններ, որտեղ կարող ես ստանալ մեծ զեղչեր։

 Մինչև դեկտեմբերի 31-ը վճարիր Evoca Visa Gold, Evoca Visa Infinite քարտերով և ստացիր՝

  • Pipl - 10% զեղչ նախաճաշի համար։ Զեղչը գործում է ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:00
  • The Lodge - 10% զեղչ
  • PAUL Armenia - 10% զեղչ
  • Square One - 15% զեղչ
  • Cinnabon Armenia - 15% զեղչ
  • Segafredo Armenia - 15% զեղչ միայն սուրճի տեսականու համար
  • Prepa - 5% cashback՝ միայն Evoca Visa Infinite քարտերով վճարելիս։ Գնումներ կատարելիս դիմիր Prepa բոնուսային քարտի համար և ակտիվացրու այն: Ստացված cashback-ը կարող եսօգտագործել հաջորդ գնումների ժամանակ

3 Խնամք

Դե իհարկե չենք մոռանում խնամքի մասին։ Մինչև դեկտեմբերի 31-ը վճարիր Evoca Visa Gold, Evoca Visa Infinite քարտերով և ստացիր՝

  • AKG More Than A Pharmacy - 10% զեղչ, ստանալու համար հարկավոր է տրամադրել WOPAKG պրոմոկոդը

Մասնակից ապրանքանիշեր՝ Jowae, Eucerin, CL, Nuxe, Rocs, Attirance, Royal Comfort pampers, PilloComfort pampers, PilloPremium pampers, Suavinex, Alkmene, Aldo Vandini, Parsa, Batiste, Biolane, La Cure Beaute, Segreta, Prim, El. , The Body Shop, Apivita, Monsieur Barbier, Cumlaude, Revolution, Uriage, Embryolisse, Hello Nature, Matchstick Monkey, Mincer Pharma, Cerave, Sonisk, The Ordinary:

  • The Body Shop - 10% զեղչ, ստանալու համար հարկավոր է տրամադրել WOPTBS պրոմոկոդը

Առաջարկը գործում է ապրանքանիշի ողջ տեսականու համար այն քարտապանների համար։

  • Sirun Ankyun - վաուչեր քո հաջորդ գնումների համար

Վաուչերի գումարը կախված է քո կատարած գնումների չափից՝

  1. 50,000 դրամ գնումների դեպքում տրամադրվում է վաուչեր՝ 5,000 դրամի չափով
  2. 70,000 դրամ գնումների դեպքում տրամադրվում է վաուչեր՝ 7,000 դրամի չափով

4 Սպորտ, հանգիստ և էքստրիմ

Այս խումբն ամենայուրահատուկն է, որովհետև այն կհետաքրքրի և՛ սպորտի, և՛ էքստրիմի սիրահարներին։ Այստեղ նաև պասիվ հանգստի սիրահարներն ունեն զեղչեր։ Վճարիր Evoca Visa քարտերով և ստացիր՝

  • Ararat Golf ակումբ - 15% զեղչ

Առաջարկը գործում է մինչև հոկտեմբերի 31-ը՝ միայն Evoca Visa Infinite քարտերով վճարելու դեպքում։ Զեղչը չի տարածվում սննդի և խմիչքի վրա։

  • Pure Pilates -15% զեղչ

Առաջարկը գործում է մինչև դեկտեմբերի 31-ը՝ միայն Evoca Visa Infinite քարտերով վճարելու դեպքում։

Քարտապանները կարող են օգտվել առաջարկից մեկ անգամ: Այս առաջարկը հասանելի է Pure Pilates-ի նոր հաճախորդների համար: Գործող հաճախորդները չեն կարող օգտվել առաջարկից: Երկարաժամկետ բաժանորդագրություն գնելիս՝ քարտապանն առնվազն մեկ ամիս հնարավորություն է ստանում հյուրին հրավիրել դասի։

  • Apricot հյուրանոց - արտոնություններ

Առաջարկը գործում է մինչև դեկտեմբերի 31-ը։ Գյումրու, Երևանի և Աղվերանի Apricot հյուրանոցներում Evoca Visa Gold, Evoca Visa Infinite քարտերով վճարումներ կատարող քարտապանը ստանում է հետևյալ արտոնությունները՝

  1. Հնարավորության դեպքում օգտվել վաղաժամ գրանցման հնարավորությունից մինչև 4 ժամ առաջ,
  2. Հնարավորության դեպքում ուշ դուրս գալ համարից՝ մինչև 4 ժամ հետո,
  3. Անվճար սենյակի դասի բարձրացում հյուրանոցում՝ կախված առկայությունից:
  • Apaga Resort - արտոնություններ

Առաջարկը գործում է մինչև դեկտեմբերի 31-ը: Evoca Visa Gold, Evoca Visa Infinite քարտերով վճարումներ կատարող քարտապանը ստանում է հետևյալ արտոնությունները՝

  1. Նվեր՝ Darman ապրանքանիշի բուսական թեյերի հավաքածու և ձեռագործ շոկոլադ,
  2. Առկայության դեպքում սենյակի դասի բարձրացման հնարավորություն։
  • Yell Extreme Park - արտոնություններ

Առաջարկը գործում է մինչև դեկտեմբերի 31-ը: Evoca Visa Gold, Evoca Visa Infinite քարտերով վճարումներ կատարող քարտապանը ստանում է հետևյալ արտոնությունները՝

«Zip Line» տոմսը «Special Adventure Pass» տոմսով թարմացնելու հնարավորություն։

«Special Adventure Pass»-ը ներառում է՝

  1. Թռիչք զիփլայնով,
  2. Ropeway պարկ,
  3. Ֆերատա,
  4. 10 րոպե ձիավարություն արենայում:

Ուշադրություն․ զեղչերը չեն տարածվում հատուկ առաջարկների կամ զեղչերի վրա:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող ես այցելել cis.visa.com