Visa Vision Card
Կյանքին նայիր մանուշակագույն ակնոցով ու տես Visa Vision քարտի բազմաթիվ առավելությունները:
18.04.2022Evocabank-ը ներկայացնում է իր նոր՝ Visa Vision քարտը, որի հետ դու կստանաս՝
- 0% կանխիկացում Evoca-ի բոլոր բանկոմատներից
- Cashback բոլոր անկանխիկ վճարումներից
- Դրական մնացորդի վրա գումարի կուտակում
- Վարկային սահմանաչափ` քո ցանկությամբ
Ի դեպ, քո քարտի դիզայնը դու ես ընտրում` մինիմալիստիկ սպիտակ, թե ոճային սև:
Այո՛, այս ամենն իրական է!
Vision քարտը Visa Rewards տեսակի քարտ է: Անկախ մնացորդի չափից` դրամային քարտի վրա դու կուտակում ես տարեկան 4% գումար, դոլարային քարտերի դեպքում` 1%, իսկ Եվրոյով` 0.5%:
Բայց այսքանով քարտի առավելությունները չեն ավարտվում!
Կատարիր անկանխիկ գնումներ ու վճարումներ քո Visa Vision քարտով և ստացիր 0.25% cashback` տեղական գործարքների համար, և 0.5% cashback՝ արտասահմանյան գործարքների համար:
Visa Vision քարտը գործում է ամենուր, որտեղ կարելի է վճարել Visa տեսակի քարտերով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս՝ 200-ից ավել երկրներում:
Visa Vision քարտով կարելի է կատարել՝
Օնլայն գնումներ. պարզ, անվտանգ և արագ վճարման միջոց |
Բանկոմատով կանխիկացում. 0% կանխիկացում Evoca բանկոմատներով |
Գնումներ և cashback ողջ աշխարհում. մինչև 0.5% cashback բոլոր անկանխիկ գնումներից |
Evoca Vision քարտով կարելի է նաև ստանալ օվերդրաֆտ:
Ինչպե՞ս պատվիրել քարտը:
Visa Vision քարտը կարող ես պատվիրել՝
- Evocabank-ի ցանկացած մասնաճյուղում
- EvocaTOUCH հավելվածի միջոցով
- evoca.am կայքում:
Քարտը ստանալու համար անհրաժեշտ է անձնագիր ու սոց. քարտ կամ նույնականացման քարտ:
Որտե՞ղ կարելի է օգտագործել քարտը:
Evoca Vision քարտով կարող ես վճարել խանութներում, սրճարաններում, զվարճանքի կենտրոններում, սուպերմարկետներում՝ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ՝ ՀՀ տարածքից դուրս: Այս քարտով կարելի է նաև կատարել օնլայն գնումներ` աշխարհի ցանկացած կետից:
Որքա՞ն է քարտի սպասարկման վճարը:
Քարտի ամսական սպասարկման վճարը կազմում է 300 ՀՀ դրամ:
Քարտի պատվիրման և օգտագործման մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: