ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Վարկային հայտ (այդ թվում՝ օվերդրաֆտի, վարկային գիծի, վարկային սահմանաչափի) ներկայացնելու դեպքում Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ
- «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից սույն համաձայնությունը տալու պահից մինչև սույն ծառայության պայմանագրի գործողության ընթացքում կատարվեն հարցումներ տեղեկատվական համակարգերից, որի արդյունքում Բանկին կտրամադրվեն իմ ներկա և անցյալ ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի կողմից կարող են հաշվի առնվել ինձ հետ վարկային (փոխառության և այլն) պայմանագիր կնքելու վերաբերյալ որոշում կայացնելիս, ինչպես նաև դրամական պարտավորություն առաջացնող հարաբերության մեջ մտնելու առաջարկով հանդես գալու համար: Տալիս եմ իմ համաձայնությունը, որպեսզի «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից վարկային (փոխառության և այլն) պայմանագիր կնքելու դեպքում տվյալ վարկային (փոխառության և այլն) պայմանագրի գործողության ողջ ընթացքում` առանց ինձ նախապես տեղյակ պահելու, տեղեկատվական համակարգերը «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ին տրամադրեն իմ ապագա ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև այլ տվյալներ:
- Գիտակցում եմ, որ տրամադրված տեղեկությունները և տվյալները, կախված դրանց բովանդակությունից, կարող են ազդել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից կայացված համապատասխան որոշման վրա:
- Գիտակցում եմ, որ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ և/կամ ՀՀ Կենտրանական Բանկի վարկային ռեգիստր իրականացվող հարցումը հնարավոր է բացասական ազդի ֆինանսական կառույցներում գործող սքորինգային համակարգերի իմ վարկային ամփոփ գնահատականի վրա:
- «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ին, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն ՓԲԸ-ից և «Էկենգ» ՓԲԸ-ից ստանալ իմ անձնական տվյալների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն` այդ թվում անձնագրային տվյալներ, հանրային ծառայության համարանիշի առկայություն, հանրային ծառայության համարանիշ, կենսունակության (կենդանի/ մահացած) կարգավիճակ, ծննդյան ամսաթիվ, մահվան ամսաթիվ, սեռ, քաղաքացիություն, ՀՀ բնակության կոդ, ՀՀ բնակության մարզ, համայնք, բնակավայր, փողոց, տուն, շենք, բնակարան, աշխատանքի և ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տվյալներ, վճարված եկամտային հարկի, կուտակային կենսաթոշակային վճարների, աշխատած ժամերի քանակի, աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության վերաբերյալ տեղեկություններ, անձը հաստատող փաստաթղթում առկա լուսանկար, իմ եկամուտների վերաբերյալ տեղեկություններ, համաձայն եմ, որ Բանկը այս տվյալները մշակի, այդ թվում՝ հավաքագրի, մուտքագրի, համակարգի, պահպանի, վերափոխի, վերականգնի, փոխանցի,ոչնչացնի, օգտագործի՝ նույնացնելու, որոշումներ ընդունելու, կարծիք ձևավորելու, իրավունքներ ձեռք բերելու կամ իրավունքներ կամ արտոնություններ տրամադրելու կամ իրավունքները սահմանափակելու կամ զրկելու նպատակով, և այլն, ընդ որում՝ իմ վերաբերյալ տեղեկությունները Բանկը կարող է հավաքագրել իրավաչափ ցանկացած եղանակով, ինչպես անմիջապես ինձնից, այնպես էլ՝ օրենքով չարգելված ցանկացած այլ աղբյուրներից, որն օգտագործվելու և ուսումնասիրվելու է ծառայությունների մատուցման հետ կապված ցանկացած գործընթացում և դա չի դիտարկվի «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի կամ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում:
- Տեղյակ եմ և համաձայն, որ իմ անձնական տվյալները «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից կարող են փոխանցվել «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ, ՀՀ կենտրոնական բանկ: Համաձայնությունը/անձնական տվյալները կարող են հետ կանչվել, ուղղվել, ոչնչացվել,արխիվացվել, իսկ տվյալների մշակումը՝ դադարեցվել Բանկի հետ ցանկացած տեսակի իրավահարաբերությունների դադարեցումից հետո իմ գրավոր դիմումի հիման վրա` այդ պահին Բանկում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն:
- «Էվոկաբանկը» իմ կողմից տրամադրված էլեկտրոնային հասցեին և/կամ բջջային հեռախոսահամարին` էլեկտրոնային նամակի և/կամ SMS հաղորդագրության միջոցով տրամադրի ցանկացած տեղեկատվություն իմ վարկի, ինչպես նաև Բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ:
Սույնով տեղեկացնում ենք Ձեզ, որ Ձեր վարկային հայտը ուսումնասիրելու նպատակով, ինչպես նաև Ձեր հետ վարկային պայմանագիր կնքելու դեպքում մինչև վարկային պարտավորությունների ամբողջական կատարումը Բանկը հարցում է կատարելու «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ից հետևյալ նպատակներով՝
Հարցման նպատակ |
Հաճախականություն |
Ազդեցությունը վարկային սքորի վրա |
|||
Վարկի տրամադրման համար որոշման կայացում |
☒ |
Մեկանգամյա |
☒ |
Ազդում է |
☒ |
Ամսական |
☐ |
Չի ազդում |
☐ |
||
Եռամսյակային |
☐ |
|
|
||
Կիսամյակային |
☐ |
||||
Տարեկան |
☐ |
||||
Առկա վարկային պարտավորությունների մոնիթորինգ |
☒ |
Մեկանգամյա |
☐ |
Ազդում է |
☐ |
Ամսական |
☐ |
Չի ազդում |
☒ |
||
Եռամսյակային |
☐ |
|
|
||
Կիսամյակային |
☐ |
||||
Տարեկան Ըստ պահանջի |
☐ ☒ |
||||
Այլ ծառայությունների առաջարկ ___________________
|
☒ |
Մեկանգամյա |
☐ |
Ազդում է |
☐ |
Ամսական |
☐ |
Չի ազդում |
☒ |
||
Եռամսյակային |
☐ |
|
|
||
Կիսամյակային |
☐ |
||||
Տարեկան Ըստ պահանջի |
☐ ☒ |
Տվյալների մշակող է հանդիսանում «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ / գտնվելու հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Հանրապետության 44/2/:
Սույն համաձայնությունը կարդացել եմ և հավաստում եմ, որ այն ինձ համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի է: ___________________