Սոցիալական ապահովության վճարային քարտեր
Կենսաթոշակառուներին առաջարկում ենք ARCA կենսաթոշակային վճարային քարտեր՝ միայն կենսաթոշակների գումարների սպասարկման նպատակով: Քարտերը տրամադրում ենք Սոցիալական ապահովության պետական ծառայության հետ 2011թ. հունվարի 21-ին կնքած պայմանագրի համաձայն:Քարտերը տրամադրում և սպասարկում ենք մեր կողմից հաստատված Կենսաթոշակային քարտերի տրամադրման և սպասարկման սակագների համաձայն:
Քարտերի ստացման դիմում կարող եք ներկայացնել մեր Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:
Վճարային քարտերի տրամադրմանը, սպասարկմանը և օգտագործմանը վերաբերող մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Ծանոթագրություն - Կենսաթոշակառու` անձ, ում կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով, Բանկում բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով: Կենսաթոշակ` կենսաթոշակի, պատվովճարի, դրամական օգնության և սոցիալական ապահովության այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների գումարը:
Վճարային քարտերով կատարվող գործառնություններ
Վճարային քարտերով կարող եք՝
- Կանխիկացնել Ձեր քարտային հաշվին առկա միջոցները բանկոմատներից (ATM) և կանխիկացման կետերից (POS տերմինալներից):
- Կատարել անկանխիկ վճարումներ առևտրի և սպասարկման կետերում (ապրանքների կամ ծառայությունների դիմաց՝ խանութներում, ռեստորաններում, հյուրանոցներում և սպասարկման այլ կետերում):
- Կատարել կոմունալ վճարումներ՝ բանկոմատների միջոցով կամ օնլայն (www.arca.am-ում գրանցելով վիրտուալ քարտ):
- Օնլայն գործարքներ կատարել (վճարումներ, գնումներ):
- Քարտից քարտ գումար փոխանցել՝ բանկոմատների միջոցով կամ օնլայն:
- Մեր online բանկինգ ծառայությունից օգտվելու պարագայում դուք հնարավորություն կունենաք առանց մեզ այցելելու կատարել դրամական միջոցների համալրում (ընթացիկ հաշվից՝ քարտային հաշիվ) և անմիջապես տնօրինել այդ գումարները՝ ձեր քարտի միջոցով:
Նշում. Քարտային հաշվով կատարվող դրամական շարժը վերահսկելու նպատակով ակտիվացնում ենք SMS-տեղեկացում ծառայությունը (դուք կարող եք դիմում գրել և հրաժարվել SMS տեղեկացումների ծառայությունից): Օնլայն վճարումներ իրականացնելիս կարող եք օգտվել 3D Secure ծառայությունից:
Օգտակար տեղեկատվություն
Քարտային վճարումներ կատարելիս անհրաժեշտ է հիշել`
- Քարտերով կարող եք վճարումներ կատարել այն առևտրի ու սպասարկման կետերում, որտեղ փակցված է տվյալ քարտային համակարգի լոգոտիպը:
- Քարտով վճարում կատարելիս՝ մինչև անդորրագիրը ստորագրելը, հավաստիացե՛ք, որ անդորրագրում նշված գումարը համապատասխանում է ձեր գործարքի գումարին:
- Քարտով վճարելիս մի՛շտ պահեք քարտը ձեր տեսադաշտում:
- Եթե հրաժարվում եք գնումից, ապա պահանջե՛ք չեղյալ համարել (VOID) ձեր վճարումը և պահե՛ք համապատասխան անդորրագիրը մինչև հերթական քաղվածքի ստացումը՝ համոզվելու, որ հաշվից գանձում չի կատարվել:
Զգուշացում
- Ապահովե՛ք ձեր PIN ծածկագրի գաղտնիությունը (այն պետք է պահպանել գաղտնի և հասանելի չդարձնել այլ անձանց): PIN ծածկագրով կատարված բոլոր գործառնությունների պատասխանատվությունը կրում եք դուք: Մենք պատասխանատվություն չենք կրում ձեր PIN ծածկագիրը երրորդ անձանց հասանելի դառնալու հետևանքով վճարային քարտի ոչ օրինական և ձեր կողմից չարտոնված օգտագործման համար:
- Քարտի կորստի կամ գողության դեպքում անմիջապես զանգահարե՛ք մեզ (+374 10) 605555 հեռախոսահամարով կամ «Արմենիան Քարդ» վճարահաշվարկային համակարգի (+374 10) 592222 հեռախոսահամարով՝ հայտնելով քարտի ստացման դիմումի մեջ ձեր կողմից նշված գաղտնաբառը: Զանգից անմիջապես հետո քարտի գործողությունը կդադարեցվի:
- Քարտի կորստի կամ գողության մասին ՄԵԶ տեղեկացնելու հետաձգումը կարող է հանգեցնել ձեր քարտով այլ անձանց կողմից գործարքների կատարմանը:
- Մենք պատասխանատվություն չենք կրում ձեզ հասցրած այն վնասի համար, որը կատարվել է քարտը կորցնելու և մեզ հայտնելու միջև ընկած ժամանակահատվածում:
- Դուք պատասխանատվություն եք կրում քարտով կատարված բոլոր գործառնությունների համար մինչև այն պահը, երբ տեղեկացնում եք մեզ կորստի կամ գողություն պատճառով քարտի գործողությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին:
Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ