Ուսումնական պրակտիկա
Համալսարանական պրակտիկայի շրջանակներում մենք համագործակցում ենք հետևյալ Բուհերի հետ՝
-
Երևանի պետական համալսարան
-
Հայաստանի ամերիկյան համալսարան
-
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
-
Հայ-Ռուսական Համալսարան
Ուսումնական պրակտիկայի փուլեր
Բարձրագույն ուսումնական հաստատության և Evocabank-ի միջև կնքվում է ուսումնական պրակտիկայի վերաբերյալ պայմանագիր` համաձայն ուսումնական պլանի:
Ուսանողը, ով ցանկանում է անցնել պրակտիկա, պետք է լրացնի դիմում-հայտ՝ կցելով ինքնակենսագրականը:
Դիմորդներն անցնում են թեստավորում, որն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլը գրավոր թեստ է ընդհանուր զարգացվածության վերաբերյալ` ստուգում է hard skills: Բավարար արդյունքներ ունենալու դեպքում թեկնածուն տեղափոխվում է երկրորդ փուլ, որը թիմային առաջադրանք է, ստուգում է soft skills:
Նախորդ փուլում լավագույն արդյունք ցուցաբերած դիմորդներն սկսում են պրակտիկան: Ուսանողները, ներածական դասընթաց անցնելուց և կազմակերպությանը ծանոթանալուց հետո, անմիջապես ներգրավվում են ամենօրյա աշխատանքներում` կիրառելով համալսարանական գիտելիքները և հմտությունները:
Պրակտիկայի ավարտին ուսանողներն ստանում են մեծ փորձ, պրակտիկ գիտելիքներ և մոտիվացիա: Եվ իհարկե, պրակտիկայի մասնակցության հավաստագիր:
Ստուգումների դրական արդյունքներ ստանալուց հետո մեր թիմը կապ կհաստատի Ձեզ հետ և կներկայացնի աշխատանքի առաջարկ: Ձեր կողմից այն ընդունվելուց հետո կիրականացվեն փաստաթղթային ձևակերպումները և կամփոփվեն այլ մանրամասներ: Բարի գալուստ Evocabank!