Կարծիքներ

  • Սուսաննա Վանյան Հաճախորդ
    5

    Հայաստանի իրականության մեջ բացառիկ հրաշք բանկ։ Միայն այս հնարավորությունը ընձեռելով երիտասարդ ընտանիքներին ՝ նման ցածր տոկոսով բնակարան ձեռք բերել, արժանի է մեծ հարգանքի։ Շնորհակալ ենք, որ Դուք կաք:

  • Նունե Գևորգյան Հաճախորդ
    5

    Գերազանց սպասարկում, ընտիր ու հավես անձնակազմ Ազատության մասնաճյուղում: Վարկային բաժնից շատ շնորհակալ եմ, վարկս ձևակերպվեց առանց ավելորդ քաշքշուկների` հեշտ, արագ, որակով: Սպասարկման աղջիկներն էլ միշտ ժպիտով ու բարեհամբույր: Դարձել եմ արդեն մշտական հաճախորդ:

  • Արամ Ազարյան Indigo Branding-ի հիմնադիր
    5

    Դեպի նոր իրականություն. ահա թե ուր ենք մենք շարժվում` ամեն մի նախագիծ Evocabank-ի հետ հաջողությամբ ավարտելիս։ Ավելի քան 5 տարի համագործակցելով` կարելի է ասել, որ միասին անցել ենք մի մեծ ճանապարհ՝ լի էմոցիաներով, ստեղծագործ պահերով և ընկերական ու ջերմ հարաբերություններով։

     

    Վստահորեն կարող ենք նշել, որ մեր ամենանորարարական և համարձակ գործընկերներից մեկն է Evocabank-ը՝ միշտ պատրաստ նորությունների և ստանդարտից դուրս լուծումների։

  • Էլեն Վարդանյան Հաճախորդ
    5

    Լավագույն նորարարական և թվային բանկ ՝ լավագույն ծառայություններով և անձնակազմով:

  • Կամո Թովմասյան KAMOBLOG մեդիա-հարթակի հիմնադիր, influencer
    5

    Բանկ, որ իր ռեբրենդինգի շքեղ միջոցառմամբ ու աշխատանքային ձևաչափով բանկային ոլորտում ամրապնդեց որակ և ճաշակ թելադրեց։ Evocabank-ն առաջին իսկ վայրկյանից ստիպեց նորովի և ժամանակակից հայացքով նայել երբեմնի կարծրացած բանկային ծանր մթնոլորտին:

     

    Հրաշալի թիմ, յուրահատուկ լուծումներ ու, իրոք, նոր իրականություն: