Ռեպո/Հակադարձ Ռեպո գործարքներ
Կարճաժամկետ դրամական միջոցներ ներգրավելու և տեղաբաշխելու նպատակով Evocabank-ն իրականացնում է Ռեպո/Հակադարձ Ռեպո գործարքներ։ Ռեպո/Հակադարձ Ռեպո գործարքների շնորհիվ՝ Բանկը կատարում է կարճաժամկետ իրացվելիության կառավարում։
Բանկը Ռեպո/Հակադարձ Ռեպո գործարքներ է կնքում բացառապես Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից գրանցված և լիցենզավորված, մասնագիտացված ընկերությունների հետ (Բանկեր, Ներդրումային ընկերություններ, Ներդրումային ֆոնդեր, Վարկային կազմակերպություններ, Ապահովագրական ընկերություններ):
Գործարքները կնքվում են ՀՀ պետական գանձապետական և ԿԲ-ի կողմից թողարկված պարտատոմսերով, ինչպես նաև ՀՀ առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից թողարկված և Հայաստանի Ֆոնդային Բորսայում ցուցակված այլ կորպորատիվ պարտատոմսերով:
Գործարքի հիմնական պայմանները որոշվում են երկկողմ բանակցությունների արդյունքում: