V-POS Տերմինալ
V-POS-ը (virtual point of sale) վիրտուալ վճարային համակարգը է, որը հարմարավետ, ապահով և հեշտ լուծում է օնլայն առևտրով զբաղվող բիզնեսների համար։ Արագ և տեղում օնլայն վճարումներ կատարելն այսօր կարևոր նախապայման է Ձեր գնորդների համար։
Evocabank-ը կապահովի Ձեր կայքում V-POS տերմինալի տեղադրումը։ Այն հնարավորություն կտա Ձեզ խուսափել լրացուցիչ ծրագրային ծախսերից, սերտիֆիկացումից և հետագա ծրագրային ապահովումից։
Ձեր գնորդները կկարողանան գնումներ կատարել Ձեր կայքից ու վճարել դրանց համար իրենց միջազգային VISA, Mastercard և տեղական ArCa վճարային քարտերով։
V-POS-ը հասանելի կլինի ինչպես Ձեր կայքում, այնպես էլ՝ մոբայլ հավելվածում։
Իսկ ինչո՞ւ տեղադրել Evocabank-ի V-POS տերմինալ՝
- Օնլայն վաճառքների շնորհիվ կաճեն Ձեր եկամուտները,
- Evocabank-ը V-POS-ով կատարված վաճառքներից կգանձի նվազագույն միջնորդավճարներ՝ հատուկ Ձեր բիզնեսի համար,
- Վճարումներն անվտանգ են, գործում են 3D Secure Code անվտանգության համակարգերը,
- Վճարման պարզ գործընթաց, Ձեր գնորդները վճարում կկատարեն 1 քայլով,
- Անվճար տեխնիկական խորհրդատվություն և տեխնիկական սպասարկում Բանկի մասնագետների կողմից,
- Անհատական մոտեցում Ձեր բիզնեսին ու կայքին։
V-POS տերմինալ տեղադրելու մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար լրացրեք Տերմինալի տեղադրման հայտը հիմա։
- Մեր մասնագետը 3 աշխատանքային օրում կապ կհաստատի Ձեզ հետ, կներկայացնի պայմանները, կպատասխանի Ձեր բոլոր հարցերին և կպատրաստի գործընթացի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
- Պայմանագրի ստորագրումից հետո V-POS-ը կտեղադրվի Ձեր բիզնեսի կայքում։
Կառուցեք Ձեր բիզնեսի թվային ապագան։
Evocabank-ում այսուհետ գործում են բիզնես վարկ և բիզնես օվերդրաֆտ POS տերմինալի շրջանառության հիման վրա։
Բիզնես վարկ POS տերմինալի շրջանառության հիման վրա
Եթե ունեք փոքր և միջին բիզնես ու իրականացնում եք անկանխիկ գործարքներ, ապա այս բիզնես վարկը Ձեզ համար է։ Մեզ մոտ փոքր և միջին բիզնեսներն ունեն հնարավորություն ձևակերպել արագ բիզնես վարկեր իրենց կարճաժամկետ ֆինանսական խնդիրները լուծելու համար։
Վարկի համար կարող են դիմել՝
- ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձինք, ովքեր գրանցված գործունեություն են ծավալում առնվազն 12 ամիս
- Այն հաճախորդները, ովքեր Evocabank-ի հետ ունեն կնքված POS տերմինալի համագործակցության պայմանագիր
Որպես վարկի ապահովության միջոց կարող են հանդիսանալ՝
- POS տերմինալի շրջանառություն
- Անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և/կամ իրավաբանական անձի երաշխավորություն
Օգտվեք մեր կողմից տրվող հնարավորությունից և գրանցեք Ձեր նոր բիզնես հաջողությունները։
Վարկի պայմանների կարող եք ծանոթանալ այստեղ:
Բիզնես օվերդրաֆտ POS տերմինալի շրջանառության հիման վրա
Evocabank-ում կարող եք ձեռք բերել բիզնես օվերդրաֆտ՝ առանց ավելորդ թղթաբանության և ժամանակի կորստի։ Եթե կան կարճաժամկետ ֆինանսական խնդիրներ կամ պարզապես ցանկանում եք ավելի զարգացնել բիզնեսը, ապա մեզ մոտ շատ արագ և պարզ տարբերակով կարող եք ձևակերպել բիզնես օվերդրաֆտ։
Վարկի համար կարող են դիմել՝
- ՀՀ ռեզիդենտ իրավաբանական և անհատ ձեռնարկատեր անձինք, ովքեր գրանցված գործունեություն են ծավալում առնվազն 12 ամիս
- Այն հաճախորդները, ովքեր Evocabank-ի հետ ունեն կնքված POS տերմինալի համագործակցության առնվազն 6 ամսվա պայմանագիր
Օվերդրաֆտի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մեր մյուս բիզնես վարկերին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հարցերի դեպքում մեր թիմի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հղումով։

Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ