C# Ծրագրավորման մասնագետ
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 09.12.2024 |
Աշխատանքի վայր | Երևան, Evoca HUB |
Աշխատատեղի նկարագրություն
Evoca-ն փնտրում է C# Ծրագրավորման մասնագետի, ով կիրականացնի բանկի համար Ինտերնետ բանկ և Մոբայլ բանկ համակարգերի համար վեբ սերվիսների ծրագրավորում, բանկային անհրաժեշտ լոկալ ծրագրերի մշակում և ներդնում, անհրաժեշտության դեպքում ինտեգրում ՀԾ Բանկ համակարգին:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Ներկայացվող պահանջներ․
- Բարձրագույն մասնագիտական (տեխնիկական) կրթություն,
- Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ C# (.NET) ծրագրավորման բնագավառում,
- ADO.NET, LINQ և Entity Framework տեխնոլոգիաների հետ աշխատանքային փորձ,
- Վեբ սերվիս տեխնոլոգիաների' WCF և REST իմացություն,
- Տվյալների բազաների ծրագրավորման իմացություն, MS SQL աշխատելու հմտություններ,
- Թիմում աշխատելու և առաջադրանքները համաձայնեցված ժամկետներում կատարելու ունակություններ,
- Նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
- Հայերեն, ռուսերեն լեզուների ազատ տիրապետում, տեխնիկական անգլերենի իմացություն:
Պարտականություններ․
- Բանկի համար Ինտերնետ բանկ և Մոբայլ բանկ համակարգերի համար վեբ սերվիսների ծրագրավորում,
- Բանկին անհրաժեշտ լոկալ ծրագրերի մշակում և ներդնում, անհրաժեշտության դեպքում ինտեգրում ՀԾ Բանկ համակարգին,
- Ծրագրային ապահովման հետ կապված թեստավորման աշխատանքների կատարում:
Անհրաժեշտ փաստաթղթեր․
Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «C# Ծրագրավորման մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: