Թվային պրոդուտկների կրտսեր մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 30.12.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն՝ 

Evoca-ն  փնտրում է Թվային պրոդուտկների կրտսեր մասնագետի, ով պատասխանատու է լինելու օրակարգերի կազմման, հանդիպումների կազմակերպման համար, ինչպես նաև աջակցելու է թիմին պրոդուկտների զարգացման և բարելավման գործում

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Ներկայացվող պահանջներ՝

  • բարձարագույն կրթուրթյուն,
  • առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում,
  • հաղորդակցման և բանակցության գերազանց հմտություններ,
  • արագ կողմնորոշվելու ունակություն,
  • նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
  • արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
  • ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:

Պարտականություններ՝

  • պրոդուկտների զարգացման գործընթացի աջակցում,
  • շուկայի հետազոտությունների պատրաստում և վերլուծություն,
  • պրոդուկտների ռազմավարությունների մշակում,
  • հաճախորդների կարծիքների հավաքագրում և մշակում,
  • հանդիպումների կազմակերպում, փաստաթղթերի ընթացքի վարում, պատասխանների և նյութերի վերանայման գործընթացի ժամանակին ապահովում,
  • տեղեկությունների հավաքագրում և բազաների կառավարում,
  • հանդիպումների, քննարկումների և հրավերների կազմակերպում, քննարկումների արդյունքները գրանցում և վերահսկում:

Ինչպե՞ս դիմել՝

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Թվային պրոդուտկների կրտսեր մասնագետ»: