Պրոդուկտ մարքեթինգ մենեջեր
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 09.12.2024 |
Աշխատանքի վայր | Երևան, Evoca HUB |
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է Պրոդուկտ մարքեթինգ մենեջերի, ով պատասխանատու է լինելու մարքեթինգային ռազմավարության մշակման համար, որը կնպաստի պրոդուկտի զարգացմանը։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Ներկայացվող պահանջներ՝
- բարձրագույն կրթություն մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ հարակից այլ ոլորտներում/MBA առկայություն/,
- 3-5 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի կամ նախագծերի կառավարման ոլորտում,
- պրոդուկտի հաջող թողարկման և արշավների իրականացման փորձ,
- կազմակերպչական և ժամանակի կառավարման զարգացած հմտություններ,
- հաղորդակցման գերազանց հմտություններ,
- բազմաֆունկցիոնալ թիմերի հետ աշխատանքային փորձ,
- բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- վերլուծական ճկուն միտք,
- ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
Պարտականություններ՝
- մարքեթինգային ռազմավարության մշակում և իրականացում,
- շուկայի հետազոտության,
- պրոդուկտի համար շուկայական նախագծի պլանավորում, մշակում և իրականացում,
- գովազդային արշավների իրականացում,
- արշավների կատարողականի վերլուծության իրականացում,
- վաճառքների և պրոդուկտների մշակման թիմերի հետ ակտիվ համագործակցություն,
- նոր մարքեթինգային նախագծերի մշակում և իրականացում
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Պրոդուկտ մարքեթինգ մենեջեր»: