Բանկոմատների և տերմինալների բաժնի մասնագետ
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 31.01.2025 |
Աշխատանքի վայր | Երևան |
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է Բանկոմատների և տերմինալների բաժնի մասնագետի, ով պատասխանատու է լինելու Բանկին պատկանող բանկոմատների, տերմինալ-փոխարկիչների, վճարային տերմինալների սպասարկման ապահովման գործընթացի համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
- առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ բանկոմատների, վճարային տերմինալների և տերմինալ-փոխարկիչների ծրագրատեխնիկական ապահովման գործում,
- պատասխանատվության բարձր մակարդակ և թիմում աշխատելու կարողություն,
- հաղորդակցման գերազանց հմտություններ,
- վերլուծական ճկուն միտք:
Պարտականություններ`
- բանկոմատների աշխատանքի անընդհատության ապահովում,
- տերմինալ-փոխարկիչների, վճարային տերմինալների ծրագրատեխնիկական սպասարկման ապահովման գործընթացի մասնակցություն,
- նոր տեղադրվող ՖԳԻԱՍ-ների տեղակայման գործընթացի մասնակցություն և ակտիվացում,
- Բանկին պատկանող ՖԳԻԱՍ-ների մոնիտորինգ և առաջացած խնդիրների շտկում,
- խնդրահարույց դիումների ուսումնասիություն և արձագանքում,
- անհրաժեշտության դեպքում՝ Բանկին պատկանող ՖԳԻԱՍ-ների ինկասացիա,
- բանկոմատների կողմից առգրավված քարտերի դուրսբերում,
- վճարային գործքիների սպասարկման ցանցի ընդլայնման գործընթացի մասնակցություն և իրականացում,
- ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարականների կատարում:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Բանկոմատների և տերմինալների բաժնի մասնագետ»: