C# ծրագրավորման թիմի ղեկավար
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 30.12.2024 |
Աշխատանքի վայր | Երևան, Evoca HUB |
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է փորձառու C# Ծրագրավորման թիմի ղեկավարի, ով պատասխանատու կլինի ծրագրային չափորոշիչների պահպանման, բանկի այլ ստորաբաժանումների հետ համագործակցության և առաջացած ծրագրային խնդիրների լուծման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Ներկայացվող պահանջներ՝
- բարձրագույն մասնագիտական (տեխնիկական) կրթություն,
- առնվազն յոթ տարվա աշխատանքային փորձ C# ծրագրավորման լեզվով,
- ֆինանսաբանկային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- ADO.NET, LINQ և Entity Framework տեխնոլոգիաների հետ աշխատանքային փորձ,
- WCF և REST տեխնոլոգիաների գերազանց իմացություն,
- տվյալների բազաների ծրագրավորման, MS SQL գերազանց իմացություն,
- գործնական ճկուն մտածելակերպ,
- հաղորդակցման գերազանց հմտություններ,
- կազմակերպչական և ղեկավարման զարգացած հմտություններ,
- ադապտիվ առաջնորդություն,
- նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
- տեխնիկական անգլերենի լավ իմացություն:
Պարտականություններ՝
- թիմի կողմից մաքուր կոդի ստեղծման և կոդի վերանայման ուղեցույցների պահպանման ապահովում,
- օգտատիրոջ պահանջների հավաքագրման, user story-ների մշակման և գնահատման գործընթացների կառավարում,
- ծրագրային չափորոշիչների պահպանում,
- բանկի այլ ստորաբաժանումների հետ համագործակցություն, առաջացած ծրագրային խնդիրների լուծում,
- թիմակիցների շարունակական աճի խրախուսում և ապահովում,
- թիմի առաջնորդում և մենթորություն,
- հաշվետվությունների պատրաստում` ծրագրերի կարգավիճակի և ընթացիկ փոփոխությունների մասով:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «C# ծրագրավորման թիմի ղեկավար»: