Կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 30.12.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն՝ 

Մենք փնտրում ենք փորձառու Կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների մենեջերի, ով կմիանա մեր դինամիկ թիմին՝ ապահովելով կայուն գործընկերություն և հաճախորդների սպասարկման ամենաբարձր մակարդակը:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Ներկայացվող պահանջներ՝

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկում` կորպորատիվ հաճախորդների սպասարկման ոլորտում,
  • ՀՀ բանկային օրենսդրության, հաճախորդների սպասարկման գործընթացների գերազանց իմացություն,
  • ՀԾ-բանկ 4.0 իմացություն,
  • հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
  • բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • վերլուծական ճկուն միտք,
  • ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Պարտականություններ՝

  • ընկերության ընդհանուր բիզնես նպատակներին համահունչ մանրածախ առևտրի ռազմավարությունների իրականացում և մշակում,
  • Բանկի հաճախորդների բազան ընդլայնելու և շահութաբերությունը բարձրացնելու համար շուկայի հնարավորությունները բացահայտում և կապիտալացում,
  • տեղեկացվածություն ոլորտի միտումների, մրցակիցների գործունեության և կարգավորող փոփոխությունների մասին,
  • Բանկի դիրքը բարելավելու համար հիմնական հաճախորդների և շահագրգիռ կողմերի հետ հարաբերությունների կառուցում և պահպանում,
  • վաճառքի ծավալները մեծացնելու համար վաճառքի ռազմավարությունների և գովազդային արշավների մշակում և իրականացում,
  • թիրախներին հասնելու և գերազանցելու համար հիմնական կատարողականի ցուցանիշների (KPIs) վերահսկում,
  • արդյունավետությունն ու արտադրողականությունը բարձրացնելու համար գործառնական քաղաքականությունների և ընթացակարգերի իրականացում և կիրառում,
  • մանրածախ բյուջեի մշակում և կառավարում՝ ապահովելով ծախսերի վերահսկում և առավելագույն շահութաբերություն,
  • տեղեկացված որոշումներ և ռազմավարական առաջարկություններ կայացնելու համար ֆինանսական հաշվետվությունների, կատարողականի ցուցանիշների և շուկայի տվյալների վերլուծություն,
  • կատարողական նպատակներին հասնելու համար մանրածախ մենեջերներին և անձնակազմի թիմին ուղղորդում և աջակցություն,
  • դրական և արդյունավետ աշխատանքային միջավայրի խթանում, թիմային աշխատանքի և բարձր կատարողականության խրախուսում։

Ինչպե՞ս դիմել՝

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր»: