Հաշվապահ
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 09.12.2024 |
Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն
Evoca-ն փնտրում է փորձառու Հաշվապահի, ով պատասխանատու կլինի հիմնական միջոցների, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառման համար :
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Ներկայացվող պահանջներ․
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում,
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ (ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն),
- միջազգային որակավորման առկայությունը (ACCA) կդիտվի որպես առավելություն,
- հաշվապահական հաշվառմանն առնչվող ՀՀ օրենքների, իրավական ակտերի, հաշվապական հաշվառման միջազգային ստանդարտների իմացություն,
- ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն,
- MC office ծրագրերի իմացություն,
- թիմում աշխատելու հմտություններ,
- նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
- հաղորդակցման զարգացած հմտություններ,
- ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:
Պարտականություններ․
- ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառում,
- դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
- հիմնական միջոցների հաշվառում կամ աշխատավարձի հաշվառում,
- լիզինգի հաշվառում,
- վարչական և գործառնական ծախսերի հաշվառում,
- ղեկավարի հանձնարարությամբ բաժնի այլ գործառույթների իրականացում:
Անհրաժեշտ փաստաթղթեր․
Ուղարկել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Հաշվապահ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: