Հաճախորդների վերլուծությունների բաժնի վերլուծաբան
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 26․04․2025 |
Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Հաճախորդների վերլուծությունների բաժնի վերլուծաբանի, ով պատասխանատու է լինելու վարկային հայտերի ամբողջական և խորը վերլուծության համար, ինչպես նաև դրանց հիման եզրակացությունների տրամադրման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- գործող կամ պոտենցիալ հաճախորդների վարկունակության գնահատում, վարկառուի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության իրականացում,
- ցուցանիշների, գործակիցների և միտումների վերլուծություն,
- հաճախորդների ֆինանսական հաշվետվությունների ամբողջական վերլուծություն,
- տվյալների հենքի հավաքագրում և վերլուծություն` ռիսկերի կառավարման մոդելների կիրառման նպատակով,
- հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
- ֆինանսական վերլուծությունների և վարկային ռիսկի հետ կապված առաջարկությունների ներկայացում:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
- բանկում կամ ֆինանսական համակարգում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ՝ որպես ֆինանսական վերլուծաբան և/կամ վարկային մասնագետ,
- ՀՀ բանկային և հարկային օրենսդրության, վարկավորման գործընթացների իմացություն,
- ֆինանսական հաշվետվությունների վերլուծության և ֆինանսական գործակիցների գերազանց իմացություն,
- ֆինանսական մոդելավորման տեխնիկաների իմացություն,
- գործնական և վերլուծական ճկուն միտք,
- արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,
- հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,
- ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Հաճախորդների վերլուծությունների բաժնի վերլուծաբան»։