ESG պատասխանատու
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 30.12.2024 |
Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է ESG պատասխանատուի, ով Բանկում կներդնի ESG համակարգը, ինչպես նաև պատասխանատու կլինի ռազմավարության մշակման և իրականացման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Ներկայացվող պահանջներ՝
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
- ESG-ի կանոնակարգերի և ստանդարտների մշակման փորձ,
- ESG-ի հիմնական չափորոշիչների իմացություն,
- հաղորդակցման գերազանց հմտություններ,
- բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- վերլուծական ճկուն միտք,
- ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
Պարտականություններ՝
- ESG քաղաքականության, ընթացակարգերի և կանոնակարգերի մշակում՝ սահմանված ստանդարտներին համապատասխան,
- ESG հնարավոր ռիսկերի բացահայտում և գնահատում,
- Բանկի աշխատակիցների համար կազմակերպել դասընթացներ՝ ESG ընթացակարգերը բիզնես գործընթացներում ինտեգրելու համար,
- ESG կանոնակարգերի և ստանդարտների փոփոխությունների վերահսկում, ինչպես նաև դրանց ազդեցության գնահատում Բանկի գործունեության վրա,
- շահագրգիռ կողմերին ESG-ի տվյալների փոխանցման ճշգրտության ապահովում:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «ESG պատասխանատու»: