Ավտովարկավորման մասնագետ
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 30.12.2024 |
Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն՝
Ավտովարկավորման մասնագետը պատասխանատու կլինի վարկի գործընթացի բոլոր ասպեկտների կառավարման համար՝ սկսած դիմումից մինչև հաստատում և սպասարկում:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Ներկայացվող պահանջներ՝
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ որպես ավտովարկավորման գծով մասնագետ,
- ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
- հաղորդակցման, հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
- բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- վերլուծական ճկուն միտք,
- ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Պարտականություններ՝
- հաճախորդների ներգրավում,
- ավտովարկերի տրամադրում,
- խորհրդատվություն վարկավորման գործընթացի վերաբերյալ,
- պրոդուկտների ակտիվ վաճառք,
- հայտերի ընդունում և վարկունակության գնահատում,
- հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
- հաճախորդների վճարումներին հետևում:
Ինչպե՞ս դիմել․
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ավտովարկավորման մասնագետ»: