Տաղանդների ներգրավման գլխավոր մասնագետ
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 31.03.2025 |
Աշխատանքի վայր | Երևան, EvocaISLAND |
Աշխատատեղի նկարագրություն`
Տաղանդների ներգրավման գլխավոր մասնագետը Բանկի այն ռազմավարական գործընկերն է, որն օգնում է ստեղծել և ամրապնդել նրա աշխատակիցների հենքը: Սա ենթադրում է կադրերի ընդունման նորարարական այնպիսի ռազմավարության մշակում և իրականացում, որը կհամապատասխանի Բանկի երկարաժամկետ բիզնես նպատակներին: Այս պաշտոնի իդեալական թեկնածուն պետք է կատարելապես տիրապետի տաղանդների պահանջի կանխատեսման և տաղանդների ներգրավման առաջավոր եղանակներին, ձգտի բարձրացնել թեկնածուների որակավորումը և կրճատել ընտրության վրա ծախսվող ժամանակը:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- մշակել և իրականացնել տաղանդների ներգրավման երկարաժամկետ ռազմավարություններ, որոնք համապատասխանում են Բանկի նպատակներին և աճի կանխատեսումներին,
- վերահսկել ընտրության ցուցանիշներին համապատասխանությունը, ապահովել, որպեսզի աշխատանքի ընդունման գործընթացները համապատասխանեն բիզնեսի նպատակներին, ժամկետներին և որակի չափորոշիչներին,
- շարունակաբար գնահատել և բարելավել աշխատանքի ընդունման գործընթացները՝ թեկնածուի ընտրությունից մինչև աշխատանքի հետ ծանոթացում, ապահովելով գործընթացների արդյունավետությունը, էֆեկտիվությունը և բարեհամբույր վերաբերմունքը թեկնածուների հանդեպ,
- ներդնել նոր տեխնոլոգիաներ և գործիքներ (օրինակ՝ ԱԲ-ի վրա հիմնված աշխատանքի ընդունման հարթակներ) օպտիմալացնելու աշխատանքի ընդունման գործընթացը և բարձրացնելու թեկնածուների փորձառության աստիճանը,
- կապեր հաստատել ոլորտի ազդեցիկների կամ առաջնորդների, կրթական հաստատությունների և այլ արտաքին գործընկերների հետ, ապահովելով տաղանդների շարունակական ներգրավումը,
- համագործակցել ստորաբաժանումների ղեկավարների և աշխատանքի ընդունող մենեջերների հետ՝ հասկանալու, թե ինչ մասնագետների և պաշտոնների կարիք կա,
- առաջարկել խորհրդատվություն և օժանդակություն ողջ գործընթացում՝ հարցազրույցից մինչև բանակցություններ,
- վերլուծել շուկայի միտումները և ոլորտի տվյալները տաղանդների պակասը կանխատեսելու և համապատասխան ռազմավարություն իրականացնելու համար,
- ներկայացնել Բանկը ոլորտի միջոցառումներում, կարիերայի տոնավաճառներում և կոնֆերանսներում, նպատակ ունենալով ստեղծել տաղանդների ներգրավման դրական համբավ,
- կատարել ղեկավարի կողմից տրված այլ առաջադրանքներ:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն մարդկային ռեսուրսների, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում, մագիստրոսի աստիճանը կամ համապատասխան հավաստագրերը (օրինակ՝ SHRM-CP, HRBP) կդիտվեն որպես առավելություն,
- տաղանդների ներգրավման ոլորտում առնվազն 4 տարվա փորձ,
- ֆինանսաբանկային ոլորտում առնվազն մեկ տարվա փորձ,
- աշխատանքի ընդունման բոլոր գործընթացների և թիմերի կառավարման պրակտիկ փորձ,
- ընտրության տարբեր եղանակների և գործիքների, անկողմնակալ հարցազրույցների վարման եղանակների իմացություն,
- տաղանդների ներգրավման մետրիկների և հաշվետվությունների ներկայացման եղանակների իմացություն,
- աշխատանքային օրենսգրքի, աշխատանքի ընդունման քաղաքականություննների և լավագույն գործելակերպերի խոր իմացություն,
- գերազանց միջանձնային և հաղորդակցման հմտություններ,
- առաջնորդության և մենթորության լավ հմտություններ,
- տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու և կադրային ռազմավարությունները բարելավելուն ուղղված վերլուծական տվյալներն օգտագործելու կարողություններ,
- բարձր կազմակերպվածություն և բազմաթիվ առաջնահերթ խնդիրներ լուծելու ունակություն,
- կարողանալու և կամենալու հմտություններ,
- ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Տաղանդների ներգրավման գլխավոր մասնագետ»։