Ֆինանսական վերլուծաբան

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 16.05.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է ֆինանսական վերլուծաբանի, ով պատասխանատու կլինի ֆինանսական և մակրոտնտեսական վերլուծությունների, ինչպես նաև ֆինանսական մոդելների կառուցման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • ֆինանսական տվյալների հավաքագրում և վերլուծություն,
  • մակրոտնտեսական վերլուծության իրականացում,
  • բանկի, նրա ստորաբաժանումների և առանձին պրոդուկտների  կամ ծառայությունների ֆինանսական արդյունքների գնահատում,
  • ֆինանսական մոդելների զարգացում և պահպանում՝ ներքին կանխատեսման, բյուջետավորման համար,
  • հաշվետվությունների պատրաստում,
  • գործընթացների ավտոմատացում,
  • համապատասխանության ապահովում  ֆինանսական կանոնակարգերին և հաշվետվության ներկայացման ստանդարտներին,
  • շուկայի հետազոտությունների իրականացում,
  • համագործացություն տարբեր բաժինների հետ՝ տվյալներ հավաքագրելու նպատակով:

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկում կամ ֆինանսական կազմակերպությունում, որից 1 տարին՝ ֆինանսական վերլուծության և մոդելավորման ոլորտում,
  • տվյալների վերլուծության գործիքների և մեթոդների իմացություն (օր.՝ Excel, SQL, Python, Power BI),
  • ֆինանսական ծրագրային ապահովման և մոդելավորման գործիքների իմացություն,
  • տվյալների ավտոմատացման և հաշվետվական գործիքների կիրառման փորձ,
  • բանկային կանոնակարգերի և համապատասխանության չափանիշների իմացություն,
  • բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն։

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ֆինանսական վերլուծաբան»։