Ֆինանսական ռիսկերի կառավարման ավագ մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 26.04.2025
Աշխատանքի վայր Երևան, EvocaISLAND

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է Ֆինանսական ռիսկերի կառավարման ավագ մասնագետի, ով պատասխանատու է լինելու մոդելների կառուցման, կանխատեսումների իրականացման, ինչպես նաև սթրես թեստավորման և ռիսկի ախորժակի մոնիթորինգի իրականացման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • ֆինանսական ռիսկերի գնահատում,
  • ռիսկի ախորժակի մշակում և պարբերական մոնիթորինգի իրականացում,
  • կանխատեսումային մոդելների մշակում,
  • մակրոտնտեսական միջավայրի փոփոխությունների ազդեցության գնահատում,
  • վարկային ռիսկի գծով ակնկալվող կորուստների գնահատում (այդ թվում PD, LGD, EAD գործակիցների գնահատում),
  • արտարժութային ռիսկի գնահատում (VaR, սթրես թեստավորում),
  • տոկոսադրույքի ռիսկի գնահատում (IRRBB, դյուրացիա, սցենարային վերլուծություններ),
  • սթրես թեստերի իրականացում՝ ֆինանսական ռիսկերի գծով,
  • պորտֆելային վերլուծությունների իրականացում։

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • բանկային համակարգում մասնագիտական աշխատանքային փորձ առնվազն 2 տարի,
  • ֆինանսական ռիսկերի գնահատման մետրիկաների իմացություն,
  • ռեգրեսիոն մոդելների կառուցման և գնահատման հմտություններ,
  • Python իմացություն (Pandas, NumPy, Matplotlib, Seaborn, Scikit-Learn) կդիտվի որպես առավելություն,
  • SQL բազաների հետ աշխատելու բազային հմտություններ,
  • հաղորդակցման հմտություններ,
  • թիմային աշխատանքի հմտություններ,
  • ժամանակի կառավարման հմտություն:

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ֆինանսական ռիսկերի կառավարման ավագ մասնագետ»։