Mobile and Web պրոդուկտների դիզայներ
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 09.12.2024 |
Աշխատանքի վայր | Երևան, Evoca HUB |
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է Mobile and Web պրոդուկտների դիզայների, ով պատասխանատու է լինելու Mobile and Web հավելվածների ինտերֆեյսի նախագծման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Ներկայացվող պահանջներ՝
- բարձրագույն կրթություն ֆինանսների կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,
- առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ` որպես UI/UX դիզայներ,
- UI/UX դիզայների աշխատանքային պորտֆոլիոյի առկայություն,
- UI և UX միտումների լավ իմացություն,
- հաղորդակցման գերազանց հմտություններ,
- բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- վերլուծական ճկուն միտք,
- ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
Պարտականություններ՝
- UX խնդիրների բացահայտում և վերացում,
- Mobile և Web հարթակների օգտագործողների feedback-ի հիման վրա փոփոխությունների կատարում,
- օգտագործողների պահանջների հավաքագրում և գնահատում,
- wireframes և UX նախատիպերի ստեղծում՝ Mobile և Web դիզայնի համար
- UI մոդելների մշակում,
- համագործակցություն շահագրգիռ կողմերի հետ,
- տեղեկացված լինել դիզայնի վերջին թրենդներից:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Mobile և Web պրոդուկտների դիզայներ»: