Պրոդուկտների կառավարիչ (Mobile App)

Հայտարարության սկզբնաժամկետ 21.06.2024
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 04.08.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Ներկայացվող պահանջներ․

  • բարձրագույն կրթություն ֆինանսների կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ` որպես Mobile App պրոդուկտների կառավարիչ,
  • ֆինանսաբանկային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես մեծ առավելություն,
  • Agile մեթոդոլոգիաների իմացություն,
  • պրոդուկտի զարգացման ցիկլի գերազանց իմացություն,
  • PMP, Product Owner կամ Scrum Master որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • բիզնեսի կարիքները հասկանալու և առաջնահերթություններ սահմանելու կարողություն,
  • արտաքին և ներքին թիմերի հետ արդյունավետ համագործակցելու կարողություն,
  • արագ փոփոխվող միջավայրում աշխատելու կարողություն,
  • հաղորդակցման և բանակցությունների զարգացած հմտություններ,
  • անգլերենի և ռուսերենի լավ իմացություն:

Պարտականություններ․

  • պրոդուկտի զարգացման ցիկլի կառավարում,
  • համագործակցություն շահագրգիռ կողմերի հետ`բիզնեսի կարիքների բացահայտման և նախագծի նպատակների սահմանման համար,
  • շարունակական համագործակցություն ծրագրավորման թիմի, UI/UX դիզայներների և այլ թիմերի հետ` նախագծի իրականացման փուլերում,
  • շուկայի ուսումնասիրություն, բիզնեսին համապատասխան ինովացիաների և լավագույն փորձի մասով առաջարկների ներկայացում,
  • նախագծի ամփոփում, սխալների վերհանում և բարելավման առաջարկների ներկայացում:

Անհրաժեշտ փաստաթղթեր․
Ուղարկել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Պրոդուկտների կառավարիչ (Mobile App)»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: