Վճարահաշվարկային խմբի մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 18.05.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն  փնտրում է ԱրՔա-ի, Mastercard-ի, Visa-ի և UnionPay-ի վճարային համակարգերի հետ  քարտային գործարքների փոխհաշվարկներ իրականացնող մասնագետի:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • բանկի փոխհաշվարկային  հաշիվների հաշվապահական ձևակերպումների և Արքա-ից ստացված քարտային գործարքների համադրման գործընթացի իրականացում,
  • վճարային համակարգերի հետ օրական փոխհաշվարկների և վճարումների իրականացում,
  • կոորդինացիոն աշխատանքներ ԱրՔա-ի, Mastercard-ի, Visa-ի և UnionPay-ի հետ,
  • վճարային համակարգերի հետ փոխհաշվարկի ընթացքում առաջացող խնդիրների հսկողության իրականացում,
  • փոխհաշվարկների ձևավորման մեջ  Բանկի  ներքին թիմերի և Վճարային համակարգերի ներգրավված պատասխանատուների հետ մշտական համագործակցում,
  • փոխհաշվարկների հաշվետվությունների կազմում, ըստ Վճարային համակարգի փոխհաշվարկային տվյալների շտեմարանի վարում,
  • բանկի համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ քարտային գործարքների բողոքարկման ընթացքում առաջացող ֆինանսական միջոցների շարժի վերահսկողություն:

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • վճարային համակարգերի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • տիրապետել համապատասխան ծրագրային գործիքներին և տեխնոլոգիաներին,
  • ՀԾ-Բանկ 4.0 ծրագրի գերազանց իմացություն,
  • վճարային գործընթացների փոխհաշվարկների իրականացման  գերազանց իմացություն,
  • անալիտիկ մտածելակերպ,
  • թիմում աշխատելու ունակություն,
  • անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Վճարահաշվարկային խմբի մասնագետ»։