Տաղանդների ներգրավման մասնագետ
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 19.04.2025 |
Աշխատանքի վայր | Երևան, EvocaISLAND |
Աշխատատեղի նկարագրություն`
Տաղանդների ներգրավման մասնագետը պատասխանատու է Բանկի աշխատուժի կարիքների բավարարման նպատակով տաղանդավոր մասնագետների բացահայտման, ներգրավման և աշխատանքի ընդունման համար: Սա ընդգրկում է աշխատանքի ընդունման ողջ շրջապտույտը, գործատուի բրենգինգի և թեկնածուի դրական փորձի ապահովումը, միաժամանակ ձգտելով հասնել Բանկի ռազմավարական նպատակների և նորմատիվային պահանջների կատարմանը:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- մասնակցել աշխատանքի ընդունման ողջ գործընթացին՝ շուկայի հետազոտություն, պաշտոնեական պարտականությունների նկարագրի մշակում և աշխատանքի հայտարարություն, թեկնածուների ներգրավում, վերլուծություն և ընտրություն,
- բացահայտել թեկնածուներին օնլայն աղբյուրներից (սոցիալական հարթակներ, մասնագիտական հարթակներ), կապ պահպանել ակտիվ թեկնածուների հետ,
- պլանավորել հարցազրույցների և ընտրության ընթացակարգերը, ներառյալ՝ գնահատումը և հարցազրույցների տարբեր տեսակները,
- ծառայել որպես ապրանքանիշի դեմք աշխատանքի տոնավաճառներում և աշխատանքի առաջարկի միջոցառումներում,
- մշակել և իրականացնել ծանոթացման և կողմնորոշման ծրագիր,
- կատարել ղեկավարի կողմից տրված այլ առաջադրանքներ:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
- առնվազն 2 տարվա փորձ ՄՌԿ ոլորտում, առնվազն մեկ տարվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում,
- տաղանդների ներգրավման գործընթացների պրակտիկ փորձ (ուսումնասիրություն, բացահայտում, հարցազրույցների վարում, ծանոթացում)
- տաղանդների բացահայտման մեթոդների և գործիքների, անկողմնակալ հարցազրույցների վարման եղանակների իմացություն,
- արագ փոփոխվող միջավայրում առաջնահերթություններ սահմանելու և կողմնորոշվելու ունակություն,
- հաղորդակցման լավ հմտություններ,
- գերազանց կազմակերպչական հմտություններ,
- կարողանալու և կամենալու ունակություն,
- ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Տաղանդների ներգրավման մասնագետ»։