UI/UX ավագ դիզայներ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 30.12.2024
Աշխատանքի վայր Երևան, Evoca HUB

Աշխատատեղի նկարագրություն՝ 

Evoca-ն  փնտրում է UI/UX ավագ դիզայների, ով պատասխանատու է լինելու Mobile and Web հավելվածների ինտերֆեյսի նախագծման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Ներկայացվող պահանջներ՝

  • բարձրագույն կրթություն ֆինանսների կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ` որպես   UI/UX դիզայներ,
  • UI/UX դիզայների աշխատանքային պորտֆոլիոյի առկայություն,
  • UI և UX միտումների լավ իմացություն,
  • հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • վերլուծական ճկուն միտք,
  • ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:

Պարտականություններ՝

  • UX խնդիրների բացահայտում և վերացում,
  • Mobile և Web հարթակների օգտագործողների feedback-ի հիման վրա փոփոխությունների կատարում,
  • օգտագործողների պահանջների հավաքագրում և գնահատում,
  • wireframes և UX նախատիպերի ստեղծում՝ Mobile և Web դիզայնի համար
  • UI մոդելների մշակում,
  • համագործակցություն շահագրգիռ կողմերի հետ,
  • տեղեկացված լինել դիզայնի վերջին թրենդներից:

Ինչպե՞ս դիմել՝

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «UI/UX ավագ դիզայներ»: