Զեղծարարությունների կանխարգելման և վերլուծությունների ավագ մասնագետ
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 09.12.2024 |
Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն՝
Զեղծարարությունների կանխարգելման և վերլուծությունների ավագ մասնագետը կհետաքննի պոտենցիալ ֆինանսական հանցագործություններ, կվերլուծի բարդ ֆինանսական տվյալներ, կապահովի փաստաթղթերի ճշգրտությունը և տեղեկացված կլինի կարգավորող փոփոխությունների վերաբերյալ:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Ներկայացվող պահանջներ՝
- բարձրագույն կրթություն իրավագիտության կամ ֆինանսների ոլորտում,
- 2 տարվա փորձ ՓԼԱՖ դեմ պայքարի հետաքննության, համապատասխանության կամ ֆինանսական հանցագործությունների կանխարգելման ոլորտում;
- միջազգային սերտիֆիկացումը /CAMS մասնագետ և ավելի բարձր մակարդակի, ICA-ի նախնական մակարդակի հավաստագրերը/ կլինի մեծ առավելություն,
- FCC կանոնակարգերի և գործիքների իմացություն,
- ուժեղ վերլուծական և հաղորդակցման հմտություններ,
- ՓԼԱՖ դեմ պայքարի օրենքների և լավագույն փորձի իմացություն,
- ճնշման տակ աշխատելու և մի քանի դեպքեր միաժամանակ կառավարելու ունակություն.
- ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։
Պարտականություններ՝
- կասկածելի ֆինանսական հանցագործության վերաբերյալ հետաքննության անցկացում,
- FC ռիսկերը բացահայտելու համար գործարքների և հաճախորդների տվյալների վերլուծություն,
- հաշվետվությունների պատրաստում` ներառյալ SAR,
- ՓԼԱՖ դեմ պայքարի օրենքներին, հարակից այլ կանոնակարգերի համապատասխանության ապահովում և ներքին քաղաքականության թարմացում,
- ֆինանսական հանցագործությունների ռիսկերը մեղմելու համար միջոցների առաջարկների ներկայացում,
- ներքին թիմերի և արտաքին գերատեսչությունների հետ համագործակցություն հետաքննության շրջանակներում,
- անձնակազմի ուսուցման ապահովում և համապատասխանության մշակույթի խթանում:
Ինչպե՞ս դիմել․
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով«Զեղծարարությունների կանխարգելման և վերլուծությունների ավագ մասնագետ»: