Նախագծերի կառավարիչ
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 30.12.2024 |
Աշխատանքի վայր | Երևան, Evoca HUB |
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է Նախագծերի կառավարչի, ով պատասխանատու է լինելու տարատեսակ նախագծերի իրականացման, կառավարման և գնահատման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Ներկայացվող պահանջներ՝
- բարձրագույն կրթություն ֆինանսների, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ այլ նմանատիպ ոլորտներում,
- ՀՀ բանկային օրենսդրության և բանկային ծառայությունների իմացություն,
- 3-ից 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական և թվային նախագծերի կառավարման ոլորտում,
- Scrum և Agile մեթոդաբանությունների իմացություն,
- ՀԾ Բանկ համակարգի հետ աշխատելու առնվազն մեկ տարվա փորձ,
- Mulberry համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- PMP, PMI-ACP, CSM կամ CSPO որակավորումների առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- նախագծերի կառավարման գործիքների լավ իմացություն (JIRA, Trello, Asana),
- կազմակերպչական և նախագծերի կառավարման գերազանց հմտություններ՝ առաջադրանքների առաջնահերթությունը որոշելու, միաժամանակ մի քանի նախագիծ կառավարելու և աշխատանքներն ավարտին հասցնելու ունակություն,
- հաղորդակցման և միջանձնային հարաբերությունների կառավարման զարգացած հմտություններ, թիմերի հետ համագործակցելու և բոլոր մակարդակներում շահագրգիռ կողմերի վրա ազդելու ունակություն,
- վերլուծական և խնդիրների կարգավորման զարգացած հմտություններ,
- անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։
Պարտականություններ՝
- Բանկի ռազմավարությանը համահունչ տարբեր տեսակի նախագծերի կառավարում՝ ներառյալ նախագծի նախաձեռնում, պլանավորում, իրագործում և փակում,
- նախագծերի իրականացման շրջանակներում Բանկի բոլոր շահագրգիր ստորաբաժանումների, ինչպես նաև արտաքին գործընկեր կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցություն,
- նախագծերում ներգրավված թիմերի միջև հաղորդակցման ապահովում, ընդհանուր տեղեկացվածություն, ինչպես նաև թիմերի խնդիրների բացահայտում և լուծումների առաջարկի ներկայացում,
- կառավարվող նախագծերի պատշաճ փաստաթղթավորում, նախագծերի շահառուներին և մասնակիցներին սահմանված կարգով և պարբերականությամբ (գրավոր և բանավոր) նախագծերի կարգավիճակի, հիմնական փուլերի, ռիսկերի, խնդիրների և խոչընդոտների, ինչպես նաև հիմնական փոփոխությունների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում,
- նախագծի հետ կապված ռիսկերի և խնդիրների ակտիվ բացահայտում, գնահատւմ և կառավարում, անհրաժեշտության դեպքում ավելի բարձ կառավարման օղակներին ներկայացում,
- ձեռք բերված փորձառության արձանագրում և ուղղիչ գործողությունների իրականացում՝ նախագծերի կառավարման հետագա գործընթացները բարելավելու համար,
- անհրաժեշտության դեպքում նախագծերի վերաբերյալ նիստերի համակարգում, օրակարգերի և արձանագրությունների կազմում, արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում,
- խմբագրումներ Բանկի կայք-էջում, պարբերաբար շուկայի ուսումնասիրության իրականացում՝ բանկային, ֆինտեխի ոլորտում և առաջարկությունների ներկայացում,
- անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում։
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Նախագծերի կառավարիչ»: