Պրոդուկտ մարքեթինգ մենեջեր

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 09.12.2024
Աշխատանքի վայր Երևան, Evoca HUB

Աշխատատեղի նկարագրություն՝ 

Evoca-ն փնտրում է Պրոդուկտ մարքեթինգ մենեջերի, ով պատասխանատու է լինելու մարքեթինգային ռազմավարության մշակման համար, որը կնպաստի պրոդուկտի զարգացմանը։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Ներկայացվող պահանջներ՝

  • բարձրագույն կրթություն մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ հարակից այլ ոլորտներում/MBA առկայություն/,
  • 3-5 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի կամ նախագծերի կառավարման ոլորտում,
  • պրոդուկտի հաջող թողարկման և արշավների իրականացման փորձ,
  • կազմակերպչական և ժամանակի կառավարման զարգացած հմտություններ,
  • հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • բազմաֆունկցիոնալ թիմերի հետ աշխատանքային փորձ,
  • բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • վերլուծական ճկուն միտք,
  • ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:

Պարտականություններ՝

  • մարքեթինգային ռազմավարության մշակում և իրականացում,
  • շուկայի հետազոտության,
  • պրոդուկտի համար շուկայական նախագծի պլանավորում, մշակում և իրականացում,
  • գովազդային արշավների իրականացում,
  • արշավների կատարողականի վերլուծության իրականացում,
  • վաճառքների և պրոդուկտների մշակման թիմերի հետ ակտիվ համագործակցություն,
  • նոր մարքեթինգային նախագծերի մշակում և իրականացում

Ինչպե՞ս դիմել՝

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Պրոդուկտ մարքեթինգ մենեջեր»: