Թղթակցային հարաբերությունների կառավարման մասնագետ
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 20.01.2025 |
Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է հաղորդակցման գերազանց հմտություններով, նախաձեռնող և բարձր պատասխանատվության զգացումով Թղթակցային հարաբերությունների կառավարման մասնագետի, ով կմշակի արդյունավետ մեխանիզմներ` թղթակցային բանկերի հետ համագործակցության համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Ներկայացվող պահանջներ՝
- բարձրագույն կրթություն ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում,
- առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ Բանկում` թղթակցային հարաբերությունների ոլորտում,
- SWIFT համակարգի իմացություն,
- արագ փոփոխվող միջավայրում աշխատելու կարողություն,
- հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ,
- վերջնաժամկետները պահպանելու կարողություն,
- նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
- ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Պարտականություններ՝
- շուկայի ուսումնասիրություն` նոր թղթակից բանկեր ներգրավելու համար,
- թղթակցային հաշիվների բացման գործընթացի կազմակերպում,
- թղթակցային ընթացիկ հաշիվների սպասարկում,
- միջազգային նորմերին համապատասխան թղթակցային բանկերի հետ պայմանագրերի մշակում,
- նոր գործարքների կնքման կամ գործող պայմանների վերանայման վերաբերյալ թղթակից բանկերի հետ բանակցությունների վարում:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Թղթակցային հարաբերությունների կառավարման մասնագետ»: